Հոկտեմբերի 27-ի առավոտյան ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ եկեղեցում ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների, ինչպես նաև հայ վարժարանների աշակերտների հետ։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հայորդիները Վեհափառ Հայրապետին դիմավորել են խանդավառությամբ, ծափողջույններով և Հայրապետական մաղթանքի երգեցողությամբ: Ողջույնի խոսքից հետո կրթական հաստատությունների ուսուցիչները և սաները շնորհավորել են Վեհափառ Հայրապետին ընտրության տասնութերորդ տարեդարձի առիթով և հուշանվերներ հանձնել:
«Կրթական հաստատությունների սաները հանդես եկան գեղարվեստական կատարումներով, հայրենասիրական երգ ու պարով: Այնուհետև Հայոց Հայրապետն իր օրհնությունը, բարեմաղթանքները և եկեղեցասիրության, ազգասիրության ու հայրենանվիրումի հորդորները փոխանցեց աշակերտներին, ուսուցչական կազմին, ներկա հավատացյալներին:
Մանուկներին ու պատանիներին ուղղված խոսքում Նորին Սրբությունն ի մասնավորի ասաց. «Հայաստանը, Սուրբ Էջմիածինը դուք եք, սիրելիներ, ձեզնով է հզորանալու հայրենիքը, շենանալու ազգային-եկեղեցական կյանքը: Այսօր այս հանդիպման ընթացքում Մենք խնդությամբ տեսանք, թե որքան քաջ եք դուք մայրենի լեզվի իմացության մեջ, որքան սիրում եք Սուրբ Էջմիածինն ու Հայաստանը, թեպետև հեռու եք հայրենիքից: Ձեր սիրելի ծնողները, ձեր պատվական մանկավարժները խնամում ու դաստիարակում են ձեզ իբրև հարազատ զավակները մեր ժողովրդի և այն լուսավոր տեսիլքով, որ դուք մարմնավորելու եք մեր ժողովրդի նվիրական իղձերը: Լավ սովորեք, աճեք ու զորացեք գիտելիքներով և իմացությամբ: Ձեր հոգիներում վառ պահեք սերը Աստծու հանդեպ, հետևեք Տիրոջ պատվիրաններին, եղեք նախանձախնդիր ու պատասխանատու զավակներ ձեր ծնողների համար և մեր Եկեղեցու ու ազգի համար: Հորդորում ենք նաև, որ այցելեք հայրենիք, Սուրբ Էջմիածին, ձեր աչքերով տեսնեք մեր նախնյաց հիշատակները և ձեր սրտով զգաք նրանց պատգամը հավատքի ու հայրենասիրության: Մենք հանապազ աղոթում ենք ձեզ համար՝ հայցելով, որ Փրկիչ մեր Տերը պահապան Իր Աջի հովանու ներքո օրհնի ու շնորհազարդի ձեզ, որպեսզի ուշիմ մտքով ու պայծառ հոգով աճեք ու կատարելագործվեք և ձեր ավանդը բերեք ազգային ու հայրենական մեր կյանքին»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծու օրհնությունը հայցեց պատանիների և նրանց ընտանիքների համար։ Գարեգին Բ Կաթողիկոսը նաև մաղթեց, որ Տերը հանապազ պահապան լինի բոլոր դպրոցների պատասխանատուներին ու մանկավարժներին՝ պայծառ պահելու հայկական կրթօջախները հանուն ազգային և հոգևոր կյանքի զորության, մեր ժողովրդի բարի հույսերի և լուսավոր գալիքի:
Նորին Սրբությունը պատասխանեց աշակերտների կողմից տրված հարցերին: Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը նվերներ փոխանցեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հայկական դպրոցներին ու վարժարաններին»,– հայտնում են Մայր Աթոռից:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
16:02 12.09.26
14:31 12.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02