«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածները երկկողմանի երթևեկելի են։
Այս մասին հայտնում են Տրանսպորտի նախարարությունից և տեղեկացնում, որ 2015թ. դեկտեմբերի 29-ին երթևեկության համար երկկողմանի բացված ճանապարհահատվածը ժամանակավորապես փակվել էր՝ դառնալով միակողմանի, քանի որ ըստ պայմանագրի՝ ճանապարհի կառուցման աշխատանքների ավարտից հետո պետք է կատարվեին ավարտական թեստավորման աշխատանքներ:
Խնայված միջոցների շրջանակներում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհի 15+435կմ (Մարմարաշեն համայնք), 24+145կմ (Բուրաստան համայնք) և 27+630կմ (Մրգավան, Դալար համայնքներ) հատվածներում կիրականացվեն վերգետնյա նոր ուղեանցերի շինարարական աշխատանքներ: Նաև նախատեսվում է գոյություն ունեցող 6 վերգետնյա ուղեանցերի վերակառուցում։ Նման աշխատանքներ կկատարվեն նաև Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում: Ուստի այստեղ ևս սահմանվելու է ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլան՝ ապահովելու այդ հատվածներում շինարարական աշխատանքների անվտանգության պահպանումը, ինչպես նաև ճանապարհին հարակից համայնքներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի և կենդանիների ժամանակավոր տեղաշարժը:
Նշվում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային խոշոր ենթակառուցվածքային ծրագրի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02