ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը և Ռոմիկ Մանուկյանը, պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ–ից, հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները Դուշանբեում հանդիպումներ են ունեցել Տաջիկստանի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շուքուրդջոն Զուխուրովի և Վերին պալատի նախագահ Մահմադսայիդ Ուբայդոլլոևի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը փաստել են, որ հայ-տաջիկական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս զարգացնելու միջխորհրդարանական համագործակցությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված համագործակցությունն ամրապնդվում է տարբեր ուղղություններով: Միջպետական կապերի առավել խորացման հարցում ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է պետական մակարդակով փոխայցերը և այս համատեքստում ընդգծել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի կատարած այցը Հայաստան:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությանը: Կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում կարևոր նշանակություն կարող են ունենալ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերը:
Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պարոն Բաբլոյանի գնահատմամբ` կողմերը պետք է այս հարթակում օգտագործեն առկա ներուժը` նպաստելու երկկողմ շահավետ որոշումների ընդունմանը: Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստանի և Տաջիկստանի պատվիրակների արդյունավետ համագործակցությունը մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Տաջիկստանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքն իրենց երկրում ապրող հայկական համայնքի նկատմամբ:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը: Խորհրդարանների ղեկավարները փաստել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Կողմերն անդրադարձել են նաև առևտրատնտեսական ոլորտում փոխհամագործակցության զարգացմանը և հեռանկարային ծրագրերի իրականացմանը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
16:02 12.09.26
14:31 12.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02