ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն ու ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության պլանավորման և քաղաքականության դիրեկտորիատի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսը այսօր մասնակցել են ՀՀ ՊՆ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ նորաբաց ուսումնական կենտրոնը հայ-ամերիկյան սերտ փոխգործակցության վկայություններից մեկն է։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապագայում «ԶԱՌ» ուսումնական կենտրոնն ավելի է զարգանալու. քննարկվում է տարածքում խաղաղապահ ուժերի ներդաշնակեցման և ներուժի ավելացման լրջագույն կենտրոն ստեղծելու ծրագիրը:
«Ռազմական գործում քիչ ոլորտներ կան, որտեղ մարդասիրությունն ու խաղաղասիրությունն այդքան սերտ համադրված են զինվորականության հետ, որքան խաղաղապահ գործունեության մեջ: Միջազգային հանրության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ խաղաղապահությունը դարձել է լրջագույն գործիք՝ ամենավտանգված տարածաշրջաններում ու աշխարհամասերում միջազգային հանրության կողմից օգնության ձեռք մեկնելու և համատեղ լուծումներ փնտրելու համար: Մենք հպարտ ենք որպես ժողովուրդ, որպես երկիր, որ արդեն մի քանի տարի մեր Զինված ուժերը ևս կարողանում են իրենց համեստ ներդրումը բերել խաղաղապահության միջազգային առաքելություններին»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն էլ շեշտել է, որ ծրագիրը հայ-ամերիկյան երկարամյա սերտ բարեկամության դրսևորումներից մեկն է` հավելելով, որ երկկողմ հարաբերությունների անկյունաքարերից մեկը ռազմական համագործակցությունն է և պաշտպանական երկու կառույցների միջև վստահության հիմքի վրա ձևավորված կապերը:
«Հայաստանը պետք է հպարտ լինի միջազգային խաղաղապահ գործողություններում իր ունեցած ներդրմամբ: Հայկական զորամիավորումների ներկայությունն այնպիսի վայրերում, ինչպիսիք են Աֆղանստանը, Կոսովոն և Լիբանանը, ցույց է տալիս աշխարհն ավելի ապահով դարձնելու Հայաստանի հանձնառությունը: Այս կենտրոնի վերակառուցմամբ ԱՄՆ կառավարությունն իր նպաստն է բերում ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերին՝ ուղղված պատրաստականության մեծացմանը, ինչը տեսանելի ազդեցություն կունենա աշխարհի տարբեր վայրերում խաղաղապահ առաքելություններին աջակցելու Խաղաղապահ բրիգադի կարողությունների վրա»:
«ԶԱՌ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները և վերապատրաստումը:
«ԶԱՌ» ուսումնական կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Առաջին փուլում հիմնովին վերանորոգվել է եռահարկ մասնաշենքը: Շինարարության հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է ուսումնական կենտրոնի զինվորական կացարանների և ճաշարանի կառուցումը:
ՀՀ ՊՆ ֆինանսավորմամբ իրականացվում են կենտրոնի գազամատակարարումը, ջրամատակարարումը, էներգահամակարգի վերակառուցումը, կոյուղու և սեպտիկ հորի կառուցումը:




17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
16:02 12.09.26
14:31 12.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02