Հայաստանի քննչական կոմիտեն խնդիրներ ունի ոչ միայն քաղաքացիական, այլ նաև զինվորական քննչական ստորաբաժանումների առումով: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Աշոտ Զալինյանը: «Ակնհայտ է, որ քննչական զինվորական ստորաբաժանումները գործում են նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի ուղղակի հարևանությամբ: Եվ լարված պահերին քննիչները պետք է արագ դեպքի վայր հասնեն, կատարեն քննչական գործողություններ, իսկ այս պարագայում մեզ անհրաժեշտ է ավելի զարգացած քննչական տեխնիկա»,-նշեց Զալինյանը:
Նրա խոսքով՝ ներկա ժամանակահատվածում քննիչը չի կարող աշխատել նույն տեխնիկայով, որով աշխատել է 10-15 տարի առաջ: «Սա բնական է: Հանցագործությունների թե որակը, թե բնույթը փոխվում է, ուստի հարկավոր է քայլել ժամանակին համընթաց»,- մանրամասնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը:
Նա հավելեց, որ զինվորական քննչական ստորաբաժանումներն ունեն նաև հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի խնդիր, որով կկարողանան քննչական գործողությունների համար անհրաժեշտ զենք-զինամթերք և այլ պարագաներ: «Սխալ կլինի ասել, թե այս բյուջեի հատկացումներով մենք կարգավորում ենք ունեցած խնդիրները, սակայն ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Աշոտ Զալինյանը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
16:02 12.09.26
14:31 12.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02