Եղբայրս ցանկանում է տուն վերադառնալ․ Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով եղբոր վիճակը՝ այսպես ասաց Բաքվում բանտարկված Մարատ-Ուելդանով Գալուստյանի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը:
«Մարատի հետ շաբաթվա սկզբին եմ խոսել: Նրա վիճակը նույնն է, չի փոխվում»,- պատմեց նա: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը որևէ կերպ արձագանքել է նրան, Մարիանա Միրզոյանը նշեց, որ դեռ ոչ, ինքը սպասում է այնտեղից որևէ նորության:
Պատմեց, որ եղբոր գործի հետ կապված նորություն չկա: «Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն ինձ վստահեցնում են, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Մարիանա Միրզոյանն ասաց, որ ինքը Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանից էլ որևիցե պատասխան՝ իր գրած նամակներին, չի ստացել, իսկ նա բողոքել էր եղբոր նկատմամբ բանտի աշխատակիցների անմարդային վերաբերմունքից:
Վերջին հեռախոսազրույցի ժամանակ, Մարիանա Միրզոյանի խոսքով, եղբայրը չի բողոքել բանտի աշխատակիցներից: «Մարատն ասաց, որ նրան չեն վիրավորում, բայց դե գիտենք, որ դա բերդ է․․․ Եվ եղբայրս առողջության հետ կապված խնդիրներ ունի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալվել և անազատության մեջ է պահվում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով:
Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:
Մարատ Ուելդանովն Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չէր հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:
2016թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
16:02 12.09.26
14:31 12.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02