ԱՐՄԵՆՊՐԵՍ - Ավստրալիայի հայ համայնքը ապրիլի 24ին պահանջատիրական երթ է անցկացնելու: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը: «Ապրիլքսանչորսյան օրերին Ավստրալիայում մի շարք միջոցառումներ են նախատեսված: Մելբուռն քաղաքում կլինի մոմավառություն, Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ: Այնուհետև «Հայդ փարք»ից երթով կշարժվենք դեպի Նոր Հարավային Ուելսի խորհրդարան, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի շենքի մոտ ծաղիկներ կխոնարհենք, որից հետո կուղևորվենք «Ռոյալ» բուսաբանական այգի, որտեղ էլ կկազմակերպի միջոցառում: Այս տարի մենք ցանկանում ենք հատուկ ուշադրություն դարձնել 1915 թվականին հայ ժողովրդի նկատմամբ Ավստրալիայի ցուցաբերած աջակցության հարցին: Այդ շրջանը ուսումանսիրվել է և այդ նյութերը տեղ են գտել «ՀայաստանԱվստրալիա և մեծ պատերազմ» գրքում, որի հեղինակներն են Վիգեն Բաբկենյանը, Փիթեր Սթենլին: Ահա ապրիլի 24ի երեկոյան կազմակերպված միջոցառմանը ելույթով հանդես կգա Փիթեր Սթենլին», ասաց Արին Մարգարյանը: Միջոցառումներ կանցկացվեն նաև Ավստրալիայի Ռայդ քաղաքում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Միջոցառումները կշարունակվեն նաև մայիսի 17ին: Այդ օրը նախատեսված է, որ դասախոսությամբ հանդես կգա «ՀայատսանԱվստրալիա և մեծ պատերազմ» գրքի համահեղինակ Վիգեն Բաբկենյանը: Արին Մարգարյանը նշեց, որ Հայ դատի հանձնախումբը նամակներ կուղարկի նաև Ավստրալիայի պետական կառույցներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանի անդամներին` վերանայելու Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված իրենց մոտեցումը: Նրա խոսքով, նամակներ ուղարկելուց բացի առաջիկայում նախատեսվում է հանդիպում նաև խորհրդարանի տարբեր պատագամվորների հետ:
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
10:02 30.10.26
15:03 31.10.26
15:21 31.10.26
15:44 31.10.26
16:04 31.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02