«Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգ»-ի նախագծով կներդրվեն մեխանիզմներ, որոնցով կհայտնաբերվեն դպրոց չհաճախած երեխաները, ապա կիրականացվեն համապատասխան քայլեր: ԿԳՆ-ի նոր նախագիծն այժմ հանրային քննարկման փուլում է: Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:
«Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի» նախագծով սահմանվելու են այն հարաբերությունները, որոնք անհրաժեշտ են կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու համար: Մեր նախարարությունը, համագործակցելով ՀՀ առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ, ներկայացնում է մեխանիզմ՝ հնարավորինս արագ բոլոր երեխաներին ապահովելու կրթությամբ»,-ասաց Մակյանը:
2016-2017 թթ արդյունքներով 260 երեխա կիսատ է թողել ուսումը դպրոցում: Պատճառների շարքում են եղել սոցիալական խնդիրները, հաշմանդամություն ունենալը, ծնողերի անհատական հայեցողությունը՝ կախված որոշ հանգամանքներից: Պաշտոնապես առկա է միայն այն երեխաների թվաքանակը, որոնք ուսումը կիսատ են թողել: Նոր նախագծով ներդրվելու են դպրոց ընդհանրապես չայցելած երեխաների հայտնաբերման մեխանիզմները: ՏԻՄ-երը մինչ օգոստոսի 10-ը պետք է հաշվառեն և դպրոց ներկայացնեն տվյալ տարի մինչ դեկտեմբերի 31-ը 6 տարեկանը լրացող երեխաների անվանացանկը: Սեպտեմբերի 1-15-ը դպրոցն իր ընդունելությանը կհամադրի այդ անվանացանկին և կմուտքագրի էլեկտրոնային կառավարման համակարգ՝ ktak.am: Սեպտեմբերի 15-ի դրությամբ կայքը կունենա բոլոր տվյալները և անհրաժեշտության դեպքում դրանք կուղարկի ՀՀ ոստիկանություն:
«Մինչ այս կար համակարգման խնդիր: Կառավարության որոշմամբ սահմանվելու են բոլոր պատասխանատուները՝ ՀՀ Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման , Առողջապահության , Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, խնամակալության հոգաբարձուների հանձնաժողովը, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր գործառույթը»,-նշեց Սյուզաննա Մակյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի կարծիքով՝ խնդիրը շատ է կարևորվում, քանի որ կրթությունն այն գործոնն է, որը կարողանում է ընտանիքին դուրս հանել աղքատությունից: «Նախորդ մի քանի տարիներին փորձնական ծրագիր էինք իրականացրել Լոռու մարզում՝ Վանաձորում: Հայտնաբերվել էր դպրոց չհաճախած 220 երեխա: Պատճառներից հիմնականը առողջական խնդիրներն են՝ հաշմանդամություն կամ զարգացման հապաղում ունենալը: Դպրոցից դուրս մնացած երեխային օգնելու համար պետք է խորապես ուսումնասիրել պատճառները, այնուհետև համապատասխան մասնագետների աշխատանք՝ ընտանիքների հետ»,-նշեց Մինասյանը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02