ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան և մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը: ԱԺ նախագահի խոսքով` երկու երկրների խորհրդարանականների շփումները, ինչպես նաև միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում համագործակցությունը կխթանեն խորհրդարանների միջև երկխոսության ակտիվացումը:
Ազգային ժողովի նախագահը կարևորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը, ինչը կարող է օգտագործվել ի շահ երկու երկրների:
Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ Ազգային ժողովը կհամագործակցի Ղազախստանի դեսպանության հետ և կաջակցի նոր ծրագրերի իրականացմանը:
ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ուրախ է իր դիվանագիտական առաքելությունն սկսել Հայաստանում: Նա ևս կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների առավել խորացումն ու բոլոր բնագավառներում համագործակցության զարգացումը:
Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջև սերտ շփումները:
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
10:50
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:03 01.11.26
10:19 01.11.26
10:50 02.11.26
11:09 02.11.26
11:33 02.11.26
15:03 02.11.26
15:19 02.11.26
15:36 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02