Պետական եկամուտների կոմիտեն հոկտեմբերին ավելի քան 8.5 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկի գումար է վերադարձրել 47 տնտեսավարողի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՊԵԿ ստուգումների կազմակերպման ու դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը` նշելով, որ այն աննախադեպ ցուցանիշ է թե տնտեսավարողների քանակի, թե գումարային առումով: «2016 թվականի նույն ամսում 19 հարկ վճարողի վերադարձվել է 5.1 միլիարդ դրամ: Ստացվում է` այս տարվա հոկտեմբերին վերադարձված ԱԱՀ-ի գումարն աճել է 66 տոկոսով, տնտեսավարողների թիվը` 147 տոկոսով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արման Միրզոյանը:
Պաշտոնյայի խոսքով` զգալիորեն կրճատվել է ԱԱՀ-ի գումարների ստացման միջին սպասելաժամանակը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն կրճատվել է ավելի քան մեկ ամսով: Ըստ Արման Միրզոյանի` դրա վրա ազդող հիմնական գործոններից է մինչև 20 միլիոն դրամի չափով գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգը: «Այժմ վերադարձը կատարվում է անհամեմատ ավելի սեղմ ժամկետներում, և տնտեսավարողները հակված են ավելի շատ դիմումներ ներկայացնելու: Մենք ունենք դեպքեր, երբ ներկայացնում ենք նախորդ մի քանի տարիների դիմումները»,-ասաց նա` հավելելով, որ ավելացել է տնտեսավարողների վստահությունը գործընթացի նկատմամբ:
Պաշտոնյան նկատեց, որ ԱԱՀ-ի արագ վերադարձը բիզնեսին հնարավորություն է տալիս ժամանակ խնայել, շրջանառու միջոցներ ունենալ` դրանք ուղղելով նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը: «Վերադարձված գումարները նորից մտնում են տնտեսություն, հարկ վճարողները կրկին կարողանում են տնօրինել իրենց շրջանառու միջոցները և թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ առումով, դա հանգեցնում է տնտեսության ակտիվացմանը»,-նշեց պաշտոնյան:
Ինչ վերաբերում է վերադարձված գումարների բաշխմանն` ըստ ոլորտների, ապա Արման Միրզոյանը տեղեկացրեց, որ գումարի մեծ մասը վերադարձվում է հանքարդյունաբերական արտադրանքի, ինչպես նաև վերամշակված ապրանքների` խմիչքների, պահածոների արտահանման արդյունքում:
Այս տարվա տասն ամիսներին 171 հարկ վճարողի վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49.2 միլիարդ դրամից ավելի գումար, որը 1 միլիարդով գերազանցում է ողջ 2016-ի ցուցանիշը: 2017-ի հունվար-հոկտեմբեր ցուցանիշը 27 տոկոսով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ի տասն ամիսներին 38.7 միլիարդ դրամ է վերադարձվել 107 հարկ վճարողի, իսկ 2017-ին նույն ժամանակահատվածում 10.5 միլիարդով ավելի գումար է վերադարձվել 64-ով ավելի տնտեսավարողի:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02