Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված 3-ամյա երեխան այլևս չի հաճախի նույն մանկապարտեզ: Վնասվածքներ ստացած դաստիարակչուհին ապաքինվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանը:
«Նոյեմբերի 6-ից մանկապարտեզը գործում է բնականոն հունով, բոլոր երեխաները հաճախում են դպրոց, բացի երեք երեխայից, ովքեր այս պահին հիվանդ են: 3-ամյա պատանդառված երեխայի ծնողները որոշել են երեխային այլևս «Մանուշակ» մանկապարտեզ չուղարկել: Քաղաքապետը խոստացել է նրան տեղափոխել այլ մանկապարտեզ»,-ասաց Վարդանյանը:
Ինչ վերաբերվում է վնասվածքներ ստացած աշխատակցուհուն, տնօրենն ասաց, որ նա դեռևս չի գնում աշխատանքի, ապաքինվում է.«Վիրահատվել է, նրա թևերը և մատները կարված են, գիպսի մեջ է ձեռքը և ցանկանա էլ չի կարող գալ աշխատանքի»:
Խոսելով մանկապարտեզում երեխաների անվտանգությունը պահակի միջոցով ապահովելու մասին՝ տնօրենն ասաց, որ դուռը միշտ փակ է, երեխաներն անվտանգ են, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դուռը բացել են, որպեսզի երեխաներին տուն տանեն։
«Մանկապարտեզը պահակ ունի, դուռը փակում ենք առավոտյան ժամը 10-ին՝ երեխաների ընդունելուց հետո, 16:30-ի սահմաններում բացում ենք դուռը, որ ծնողները երեխաներին տանեն: Դեպքը եղել է այն պահին, երբ դուռը բացվել է երեխաներին տուն ուղարկելու համար»,– մանրամասնես տնօրենը:
Ռոզա Վարդանյան նաև ասաց, որ մանկապարտեզը 115 սան ունի, տարվա ընթացքում գործում է 9-ը ամիս:
tert,am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
14:29 12.09.26
11:45 11.09.26
11:03 11.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02