ARM | RUS |

Չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքները կհամարվեն բազմազավակ

08.11.17 | 16:52

Բազմազավակ ընտանիքների խնդիրները, նրանց հոգսերի թեթևացումը, երեխաների առավել կայուն ու բարեկեցիկ ապագայի երաշխավորումն ու բազմազավակության խրախուսումը մեր երկրում այսօր կարևորագույն հարցի է վերածվել. հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:

Վերջինիս խոսքով՝ բազմազավակ ընտանիքների խնդիրը մշտապես գտնվել և գտնվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիտանկյունում: Վերջիններիս հոգսերի թեթևացումը, երեխաների առավել կայուն ու բարեկեցիկ ապագայի երաշխավորումն ու ի վերջո բազմազավակության խրախուսումը մեր երկրում այսօր կարևորագույն հարցի է վերածվել:

Վանիկ Բաբաջանյանն, անդրադառնալով «բազմազավակ ընտանիք» բնորոշմանը և «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծին, նշել է, որ բազմազավակ ընտանիքը մեր հասարակության միջինից ավելի բարձր տարիք ունեցող անձանց մոտ ասոցացվում է խորհրդային հին ու բարի ժամանակներում իրականացվող միջոցառումների հետ, երբ սոցիալական պաշտպանության համակարգը բավականին շռայլ է գտնվել ընտանիքների այն տիպի նկատմամբ, որոնք ունեցել են որոշակի թվով երեխաներ: Խորհրդային Հայաստանում նույնպես բազմազավակությունն օրենսդրական ճանապարհով կարգավորվել է և 4 ու ավելի երեխա ունեցող ընտանիքները համարվել են բազմազավակ ընտանիքներ և պետությունից ստացել են որոշակի երաշխիքներ ու սոցիալական աջակցության որոշակի տեսակներ:

«Բազմազավակ ընտանիքների արժևորումը ներկա պահին նախ և առաջ պետք է կապել Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի հետ: Ընդ որում այստեղ խոսքը պետք է կապել ոչ միայն ծնունդերի թվաքանակի և ծնելիության հետ ընդհանրապես, այլև շատ երեխա ունեցող ընտանիքներում մարդկային կապիտալի բարձր որակ ստեղծելու տեսլականի հետ: Ցավոք, այսօր Հայաստանում բազմազավակ ընտանիք հասկացությունն ասոցացվում է աղքատության հետ: Իհարկե աղքատության հետ ասոցացումն իր մեջ ունի ճշմարտության հատիկ և հիմքեր, ինչը փաստված է նաև վիճակագրությամբ: Մարդահամարի վերջին 2011 թ.-ի տվյալների համաձայն 4 և ավել երեխա ունեն շուրջ 7400 ընտանիքներ, իսկ դրանցից շուրջ 6400 ընտանիք համարվում է անապահով և հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և համապատասխանաբար ստանում է ընտանեկան նպաստ»,-ասել է պաշտոնյան:

Նրա հավաստմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պարբերաբար իրականացվել են ընտանիքների, այդ թվում նաև բազմազավակ ընտանիքների կարիքների գնահատում և պայմանավորված նաև սահմանադրական փոփոխություններով, որում բազմազավակությունը դիտվել է որպես մարդու իրավունք, նախարարության կողմից մշակվել և ներկայումս հանրային քննարկման փուլում է գտնվում «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է նախ և առաջ սահմանել, թե հանրապետությունում որն է համարվելու բազմազավակ ընտանիք և աջակցության ինչպիսի տեսակներ է ստանալու:

«Նախարարության կողմից մշակված նախագծով բազմազավակ է համարվելու 1 ամուսնական զույգի՝ մայրիկի և հայրիկի խնամքի տակ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը, ընդ որում խնդրում եմ ուշադրություն դարձնել 1 նրբությա՝ կա ընտանիք և կա տնային տնտեսություն, ընտանիքը մեկ ամուսնական զույգի խնամքի ներքո գտնվող երեխաներով ընտանիքներն են, իսկ տնային տնտեսությունում հնարավոր է լինեն շատ երեխաներ, բայց լինեն տարբեր ամուսնական զույգերից: Եթե հաշվի առնենք այդ յուրահատկությունը, ապա ներկայումս 4 և ավելի երեխա ունեցող տնային տնտեսությունների թիվը կրկնակի ավել է, քան ընտանիքներինը»,-նշել է Վանիկ Բաբաջանյանը:

Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Բաբաջանյանը նշել է, որ օրենքով սահմանվում են այն նպատակները, որոնց մեր հանրապետությունն ուզում է հասնել, ընդհուպ մինչև ժողովրդագրական իրավիճակի բարելավում և սահմանվում են աջակցության այն տեսակները, որոնք անհրաժեշտ կլինեն բազմազավակ ընտանիքներին և կնպաստեն նրանց կյանքի որակի բարելավմանը:

Մանրամասնելով աջակցության տեսակները՝ պաշտոնյան ընդգծել է, որ աջակցության առաջին տեսակը, որը հիմա էլ է տրամադրվում, սոցիալական աջակցությունն է:

«Սակայն օրենքի հիմնական գաղափարը հետևյալն է՝ ինչպես անել, որ աղքատ ընտանիքը դառնա ինքնապահով ընտանիք, որովհետև նպաստ կարելի է տալ կրկնակի ավելի և անվերջ, բայց դա ընտանիքի համար որևէ հեռանկարային հարց չի լուծելու: Հիմնական մեխը ինքնապահովումն է, այնպես անել, որ տվյալ ընտանիքն իր ուժերով կարողանա հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները, և այդ կապակցությամբ մենք տեսնում ենք հիմնական ուղղությունը տվյալ ընտանիքի սեփական աշխատանքը սկսելու հնարավորությունների զարգացման մեջ»,-շեշտել է պաշտոնյան:

Հաջորդ կարևոր աջակցության տեսակը առողջապահական ոլորտում է և չնայած նրան, որ ներկայում բազմազավակ ընտանիքի երեխաները ստանում են արտոնյալ պայմաններով բուժսպասարկում, ըստ զրուցակցի, այդ ամենը պետք դրվի լիակատար օրենսդրական ուղու վրա, և երեխաների հետ միասին նաև ծնողները պետք է ստանան բուժսպասարկում, քանի որ հաջողությունների կարող է հասնել այն ընտանիքը, որը առողջ և կենսունակ:

Ուղղության մյուս տեսակը, որը նախատեսված է օրենքի նախագծով, բնակարանային ապահովությունն է: Նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն, բազմազավակ 7400 ընտանիքների 70 տոկոսն ապրում է գերբեռնված բնակարաններում կամ բնակելի տներում: Այս խնդրի կարգավորման ուղղությամբ նախատեսվում է այսօր իրականացվող և ապագայում իրականացվելիք պետական նպատակային ծրագրերում այդ ընտանիքների առաջնահերթ ընդգրկումը, և բնակարանների գնման կամ շինարարության համար արտոնյալ պայմաններով վարկի տրամադրումը:

Խոսելով օրենքի նախագծի մշակման ընթացքից՝ Բաբաջանյանը նշել է, որ աշխատանքներում ակտիվ ներգրավված են եղել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, հաշվի է առնվել միջազգային փորձը՝ ինչպես նախկին ԽՍՀՄ երկրների, այնպես էլ եվրոպական երկրների՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիային, Միացյալ Նահանգների և այլն: Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի քննարկման համար նախատեսված միասնական պորտալում՝ e-draft.am կայքում, նախատեսվում են հանրային քննարկումներ հասարակական կազմակերպությունների և բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչների հետ:

Ամփոփելով խոսքը՝ Վանիկ Բաբաջանյանը նշել է, որ չպետք է սահմանափակվել միայն օրենքի ընդունմամբ և կիրառմամբ.

«Դա դեռևս գործի մի մասն է, մեզ անհրաժեշտ է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական հետագա առաջընթացը տեսնել զարգացման համապատկերում, եթե մենք սահմանենք ընտանիքի շեմ, ընտանիքը ստանա որոշակի աջակցություն, բայց աջակցության սահմաններից դուրս ունենանք ոչ բարենպաստ պատկեր, մենք հաջողության դժվար թե հասնենք: Մեկ օրենքի շրջանակներում ընտանիքի մեկ տիպին տրամադրվելիք աջակցության շրջանակներում մենք ի սկզբանե հաշիվ ենք տվել մեզ, որ ի վիճակի չենք լինելու բավարարելու նրանց բոլոր պահանջմունքները, բայց ունենք հիմնական պահանջմունքները բավարարելու հավակնություն»:

ԱՇԽԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

168.am


Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ

Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել....

17:08

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք գոտում

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք...

16:55

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն ասում. Մամիջանյան

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն...

16:36

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

16:18

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել...

16:02

«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են...

14:31

Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ-ին

Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով Լիլիթ Գալստյանը դիմել է...

14:29

ՔՊ-ականները Փաշինյանի գլխավորությամբ այսօր կհավաքվեն Սեւանում

ՔՊ-ականները Փաշինյանի գլխավորությամբ այսօր կհավաքվեն...

14:14

Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի. Պուտին

Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի....

10:03

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած դժվարություններին

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած...

00:00

Հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Ծառուկյան

Հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․...

00:00

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած դժվարություններին

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած...

00:00

Եթե Իրանը կարողանա աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ

Եթե Իրանը կարողանա աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու...

00:00

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության...

13:17

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման...

11:45

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա. Զաքարյան

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա....

11:22

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ...

11:03

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և Յուրին

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և...

10:44

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02