Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը աշխատանքային քննարկում կանցկացնի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի սակագնի առաջարկվող փոփոխության առնչությամբ: Մասնավորապես, քննարկումը կծավալվի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած սակագների վերանայման հայտի շրջանակում ջրամատակարարման ծավալների հավաստիության ստուգման նպատակով իրականացված մոնիթորինգի և խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների սահմանման հարցերի շուրջ:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի, վկայակոչելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքը, քննարկումը կկայանա նոյեմբերի 14-ին` ժամը 14:30-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում:
Աշխատանքային քննարկմանը մասնակցեն սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները:
Որոշման նախագծով բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց սահմանվում է 162.7 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց`28.7 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:
Որոշումն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից և սպառողի համար ջրի մատակարարումն ու ջրահեռացումը կարժենա 191.4 դրամ: Վերոնշյալ աշխատանքային քննարկման ժամանակ, սակայն, որոշման նախագիծը քվեարկության չի դրվելու:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
14:29 12.09.26
11:45 11.09.26
11:03 11.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02