ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Տավուշի տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի խաչմերուկից շուրջ 600 մետր դեպի Իջևան քաղաքի ուղղությամբ՝ ճանապարհի աջ մասով հոսող գետի ափին, հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ մասամբ հոշոտված։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև հագուստներ և այլ իրեր:
Փորձագետների հետ կատարված դիակի զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի հատվածում։
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ սպանության դեպքի առթիվ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատակենսաբանական, դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դիակի ինքնությունը և դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
11:22 11.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
11:45 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02