Քրեական դատավարության մասնակից Վարուժան Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեականպատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 17-ին իր կողմից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննություննիրականացնող քննիչն իրեն չի հարցաքննել և իր մասնակցությամբ քննչական գործողություններ չի կատարել: Բացի այդ, ինքը որևէ փաստաթղթի տակ չիստորագրել, սակայն քրեական գործի նախաքննության ավարտից հետո, երբ ուսումնասիրել է քրեական գործի նյութերը, պարզել է, որ իր անվան դիմաց առկաստորագրությունները կատարվել են այլ անձի կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությանընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Վարուժան Հ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նախաքննության ընթացքում անհապաղ իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել դատաձեռագրաբանական ևփաստաթղթաբանական համալիր փորձաքննություններ:
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վարուժան Հ.-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկելու,անձնական խուզարկության ենթարկելու, մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների ծանուցման մասինարձանագրություններում առկա ստորագրությունները և ձեռագիր գրառումները կատարվել են անձամբ Վարուժան Հ.-ի կողմից:
Այս կերպ՝ քրեական դատավարության մասնակից Վարուժան Հ.-ն ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչականբաժնի քննիչին անհիմն մեղադրել է հանցագործության կատարման մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել հիշյալ բաժնի քննիչի կողմից հանցագործություն կատարելուհանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ինմասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02