Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդ 530 երեխա կա: Նոյեմբերի 14-ին՝ Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը: Նա նշեց, որ աշխարհում շաքարային դիաբետ ունի մոտ կես միլիարդ մարդ, Հայաստանում նրանց թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 80 հազարի, սակայն պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր հիվանդներն են հաշվառված:
Հայաստանում և աշխարհում հիվանդացության նույն տեմպերն են, սակայն փաստ է, որ հիվանդությունն ահռելի տեմպերով շարժվում է առաջ: Բայբուրդյանը նշում է՝ շաքարային դիաբետը կարելի է համարել ոչ թե հիվանդություն, այլ ապրելակերպ, սակայն միայն մի դեպքում՝ երբ այն ճիշտ վերահսկվում է: Հակառակ դեպքում այն դառնում է ծայրահեղ ծանր հիվանդություն:
«Կարևոր է նաև ինքնահսկումը: Հիվանդներին պետք է սովորեցնել՝ երբ դիմեն բժիշկի, երբ լինեն ինքնուրույն: Բժշկությունն ընդհանուր կարծիքի չի եկել՝ դիաբետի պատճառը գենետիկ նախատրամադրվածությու՞նն է, թե՞ այլ գործոններ: Մեծահասակների դեպքում նշանակություն ունի գենետիկան, սննդակարգը, ապրելակերպը: Բայց դժվար է ասել պատճառները, երբ 1 – 1,5 տարեկան երեխան է ունենում այս հիվանդությունը»,- ասաց նա:
Բժիշկը հերքեց տարածված կարծիքը, թե քաղցրի պատճառով կարող է շաքարային դիաբետ առաջանալ, սակայն խորհուրդ տվեց քաղցրը չչարաշահել:
«Երազ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը նշեց, որ իրենց հիմնադրամը գործում է 2010 թվականից: Իրենք փորձում են բարելավել շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքը: 530 երեխաներից նրանք առանձնացրել են 6 խոցելի կատեգորիաների երեխաների, ամսվա կտրվածքով նրանց ապահովում են անհրաժեշտ քանակությամբ թեստ-երիզներով: Դրանց մեկ տուփի շուկայական արժեքը միջինը 7 – 8000 դրամ է, ամսական 1 - 3 տուփ թեստ-երիզ են տրամադրում հիվանդ երեխաներին, 1 –ական տուփ էլ տրամադրում է առողջապահության նախարարությունը:
Հիմնադրամը տեղեկատվական, հոգեբանական աջակցություն է տրամադրում, կազմակերպում մեկշաբաթյա ճամբարներ՝ բժիշկների հսկողության ներքո, երեխաներն ու նրանց ծնողները հասկանում են՝ իրենք մենակ չեն իրենց խնդրի հետ:
Մխիթարյանը նշեց, որ խնդրահարույց է երեխաներին հաշմանդամության կարգ տրամադրելու հարցը: Կա ընտանիք, որտեղ երկու երեխան էլ շաքարային դիաբետ ունեն, սակայն նրանցից մեկն է կարգ ստացել: Հաշմանդամության կարգ ստանալու դեպքում մոտ 21 000 դրամ թոշակ է տրամադրվում, որը գոնե ինչ-որ չափով թեթևացնում է ֆինանսական հոգսը: Իսկ երբ այդ ամենը չի ունենում ընտանիքը, շատ դժվար է լինում միայնակ պայքարել դրա դեմ:
Բանախոսներն ընդգծեցին՝ շաքարային դիաբետը չի վերանում, սակայն այն կարելի է շատ լավ կառավարել:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
11:22 11.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
11:45 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02