Ազգային ժողովում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ համաձայն չէր այն դիտարկման հետ, որ եթե ընդդիմություն է, ուրեմն դեմ պետք է քվեարկի: Ըստ պատգամավորի՝ իրենք դեմ քվեարկելու հիմավորումները բերում են:
Տիգրան Ուրիխանյանը ենթադրում է՝ «մազոխիստական մոտեցում է» Կառավարության կողմից, որ քննադատելու տեղ թողնեն՝ առնվազն կարևորագույն երեք կետով նվազեցնելով դրամական ծախսերը:
«Կարող է կան մարդիկ, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացրել այլ պետություններում պաշտոնավարելիս, ֆինանսական կորպորացիաներում աշխատելիս, ՀՀ-ում օտարերկրյա կազմակերպություններ ղեկավարելիս, միգուցե դրա համար են կրճատել կրթության, առողջապահության, սոցիալական ծախսերը, ախր գոնե սիմվոլիկ պետք է ավելացում տալ, ոչ թե նվազեցում, որ խոսելու տեղ չլինի, երևի հոգեբանության դրսևորում է»,-ասաց նա:
Տիգրան Ուրիխանյանը նաև հայտարարեց, թե Տրանսպորտի և կապի նախարարությունը ՀՀ-ում հավանաբար ոլորտը զարգացնելու համար առաջարկ է արել, որ բյուջեում տեղ գտնի մի դրույթ, ըստ որի՝ Հարավկովկասյան երկաթուղուն սուբսիդիա տրամադրվի:
«Ուղևորափոխադրումներից ստացած վնասի դիմաց Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ին պետական բյուջեից սուբսիդա է տրամադրում 308 մլնի չափով: Սիրելիներս, 365 միլիոն համադրելի գումարով նվազեցրել եք սոցիալական ծախսերը»,-ասաց նա:
Պատգամավորը թվարկեց, թե ջրային տնտեսության ոլորտում ըստ բյուջեի՝ շարունակվելու է արտաքին աղբյուրներից ստացած նպատակային վարկերով ծրագրեր իրականացնել: «Ջրային տնտեսության ոլորտում հայտնի դրամաշրջանառության և եկամուտների այլևայլությունների պատմությունները պատմե՞մ, թե՞ գիտեք որտեղից կարող էր բերել»,-ասաց նա:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
11:22 11.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
11:45 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02