2018 թվականի գարնանը տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿՀ), որի նախագահը Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է, հերթական` երրորդ համագումարը: Կազմակերպության գլխավոր խորհրդի՝ նոյեմբերի 17-ին կայացած նիստում այդ մասին հայտարարեց Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Նկատի ունենալով Հայաստանի և աշխարհասփյուռ հայության առջև ծառացած նոր մարտահրավերները՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի անդամները նշեցին, որ հասունացել է կազմակերպության գործունեության նոր հայեցակարգի անհրաժեշտություն: Մինչև հերթական համագումարը կմշակվի ռազմավարական ծրագիր, որում կարտացոլվեն Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:
Կազմակերպության գլխավոր խորհրդի նիստն արձանագրեց, որ ՀՀԿ ծրագրի հիմնական ուղղությունները նույնն են: Այդ թվում՝
.նպաստել համազգային շահերի շուրջ համայն հայության համախմբման գործընթացների արագացմանը, այդ գործում սփյուռքի համայնքների գործողությունների համակարգմանը, հայության ինքնության պահպանմանն ու զարգացմանը, հայկական ընտանիքի ամրապնդմանը,
. աջակցել միջազգային հանրության կողմից ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը, այլև դրա դատապարտմանն ու Ցեղասպանության հետևանքների վերացման մեխանիզմների մշակմանը
. նպաստել արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման միջազգային հանրության իրազեկման բարձրացմանը
. ակտիվ և ամենօրյա գործունեությամբ աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի և բազմակողմանի համագործակցության ծավալմանը:
Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի նիստի անդամները՝ ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին առաջարկություններ ներկայացնել մշակվող ռազմավարության վերաբերյալ՝ օգտագործելով նաև սփյուռքի իրենց գործընկեր կազմակերպությունների ջանքերը և հնարավորությունները:
Vesti.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
14:29 12.09.26
11:45 11.09.26
11:03 11.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02