Երևանում մեկնարկել է ամենամյա՝ թվով 9-րդ, «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Այն կշարունակվի նաև վաղը: Այս տարի ֆորումն առանձնանում է շատ խիտ օրակարգով: Ֆորումի ընթացքում քննարկվելու են ռազմաարդյունաբերության և անվտանգության հիմնախնդիրները, տնտեսության տեխնոլոգիական զարգացումը:
Ֆորումը քննարկելու է Հայաստանում մի նոր իրավիճակ ու փորձելու է հասկանալ, թե ինչպես կազմակերպել Հայաստանի նոր ռազմաարդյունաբերությունը: Այս մասին «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին նվիրված ասուլիսում նշել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Բիզնես ֆորումը փորձելու է պատասխանել այն հարցին, թե ինչպես Հայաստանում գործող ընկերությունների ներուժն օգտագործել կիբեռ անվտանգությունն ապահովելու համար: Քննարկումների ընթացքում հստակ ընդգծվելու է, թե ինչ պետական քայլերի անհրաժեշտություն կա:
Ըստ Կարեն Վարդանյանի՝ ֆորումի հիմնական նպատակներից մեկը նոր առաջարկությունների քննարկումն է: Ֆորումի ընթացքում հավաքվելու են նոր ու հետաքրքիր առաջարկություններ, որոնք քննարկվելուց և մշակվելուց հետո կներկայացվեն կառավարությանը:
Ֆորումի հիմնական թեմաներից մեկը՝ ռազմաարդյունաբերության հիմնախնդիրը, մշակվել և առաջնային է դարձել ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո: Ֆորումի ընթացքում թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ՏՏ ընկերությունները կներկայացնեն իրենց գաղափարները և կառաջարկեն իրենց լուծումները:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշում է, որ միությունը լրջորեն զբաղվում է ռազմաարդյունաբերական հարցերով:
«Մենք ունենք 300 մասնագետ, որոնք կարող են աջակցություն ցուցաբերել թե մասնագիտական, թե ծրագրային լուծումներով: Հուսով ենք, որ ֆորումի ընթացքում կհասնենք որոշակի արդյունքների»,- նշել է Ալեքսանդր Եսայանը:
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումում քննարկվելու է նաև ֆինանսական համակարգի, կիբեռ անվտանգության հարցերը:
«2015-ը տարի էր, երբ ՏՏ-ն Հայաստանում մտավ արտադրության ոլորտ, իսկ լուծումները սկսեցին փոխել մարդկանց կենցաղը»,- նշում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ հիմա Հայաստանը կիբեռ անվտանգությունն օգտագործում է ոչ միայն՝ պաշտպանվելու, այլև՝ հարձակվելու համար: Հենց այդ պատճառով էլ ժամանակն է, որ Հայաստանն ունենա կիբեռ-զենքեր և կիբեռ-բանակ:
Այս տարի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն ունենալու է միայն տեսական հատված: ԻՄՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ սրահների վերանորոգման պատճառով այս տարի չեն լինի ցուցադրություններ, սակայն այդ բացը կլրացվի մյուս տարիներին:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02