Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 20-ին կդիմի Կառավարություն` Վանաձորի ավագանու լիազորությունները դադարեցնելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ են պատրաստվում անել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կնքած համագործակցության հուշագրից հետո:
«Մենք ինչ ստրատեգիա որ կիրառել ենք մինչեւ հիմա, այդպես էլ կշարունակենք: Սահմանադրական դատարանն, ըստ էության, դադարեցրել է Վանաձորի ավագանու լիազորությունները եւ դրա կիրառողը Հայաստանի կառավարությունն է: Մենք Սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումներով կդիմենք վաղը կառավարությանը եւ կպահանջենք Վանաձորի ավագանու լիազորությունների դադարեցում եւ նոր ընտրությունների նշանակում»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ Վանաձորի քաղաքապետարանում նոյեմբերի 21-ին ավագանու նիստ է հրավիրված պատգամավորն ասաց, որ ինքը չի պատկերացնում, թե ինչպես է մի կառույց, որի գործողություններն անվավեր են ճանաչվել նման գործողություններ կատարում:
«Չեմ հասկանում` ինչ են անում, ոնց են անում, մի օրենք խախտել են, կարող են մեկ ուրիշն էլ խախտել, քանի որ ձեռքները բռնող չկա, երկրում կենտրոնական իշխանությունը Վանաձորում բարձիթողի իրավիճակ է ստեղծել, քաոս, եւ այդ քաոսը շարունակում են նրանք»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:
Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասել է, որ այս համագործակցության հուշագիրը ապացուցեց, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Մամիկոն Ասլանյանին ձայն տված 4 անձինք եղել են «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից, որի արդյունքում վերջինս կարողացել էր դառնալ քաղաքապետ։
Բանն այն է, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրություններում ընդդիմադիր երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Վայկական վերածնունդ», միասին ստացել են 33 հոգանոց ավագանու մեծամասնությունը (18 ձայն), հետեւաբար, տրամաբանական պետք է լիներ,որ քաղաքապետ ընտրվեր այդ երեք ուժերի թեկնածուն՝ Քրիստ Մարուքյանը, սակայն փակ գաղտնի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը ստացավ ձայների մեծամասնությունը։ Ըստ էության, ընդդիմադիր ուժերից 4 հոգի խախտելով համաձայնությունը, գաղտնի քվեարկել էր Ասլանյանի օգտին։ Երեք ուժերը րանից հետո որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը, որպեսզի մի կողմից քվորում չլինի, մյուս կողմից պարզեն, թե ովքեր են այդ 4 «դավաճանները»։
Սակայն Մամիկոն Ասլանյանը, վկայակոչելով ՏԻՄ մասին ընտրությունների 64-րդ հոդվածը, ավագանու 15 անդամներով նիստեր էր հրավիրում։ Իսկ ՍԴ որոշումից հետո, երբ օրենքի հիշյալ դրույթը հակասահմանադրական ճանաչվեց, ՀՎԿ-ն համաձայնագիր ստորագրեց Մամիկոն Ասլանյանի հետ, փոխարենը ստանալով փոխքաղաքապետի պաշտոնը։
Ավելի վաղ, ՀՎԿ-ն հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, իբր հավատարիմ են «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին, բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը՝ հակասահմադրական ճանաչելով ՏԻՄ օրենքի այն դրույթները, որոնց հիման վրա Վանաձորի ավագանին շուրջ մեկ տարի առանց քվորումի նիստեր էր հրավիրել:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02