Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունն ուղղված չէ Հայաստանի դեմ: Այս մասին ասաց Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, ներկայումս Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահ Վասիլ Սիխարուլիձեն՝ անդրադառնալով Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումներին, որոնք ռազմական համագործակցությանն են միտված:
Tert.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված համագործակցությունը, արդյոք Հայաստանի համար ռազմական այս ֆորմատը սպառնալիք չէ՞, Վասիլ Սիխարուլիձեն պատասխանեց. «Ոչ, Հայաստանի համար սա սպառնալիք չէ»:
Ապա Վրաստանի պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունը Վրաստանի համար անվտանգության հիմնական բաղադրիչներից են:
«Ձեր կողմից հիշատակված եռակողմ համագործակցությունը երբեք և հիմա էլ որևէ մեկի դեմ ուղղված չի եղել, և բոլոր կողմերն են այս հարցում համաձայնություն պահում: Համագործակցությունը շեշտադրված է ենթակառուցվածքի կարևոր օբյեկտների պաշտպանությանը»,-նշեց Վասիլ Սիխարուլիձեն:
Նա նշեց, որ Բաքու-Անկարա-Թբիլիսի համագործակցությունը զարգանում է հիմնականում էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի ոլորտներում: «Սա կարևոր է Վրաստանի տնտեսական զարգացման համար, ամրապնդում է կայունությունը տարածաշրջանում, գրեթե զրոյի է հասցնում Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Ես բացառում եմ, որ այդ համագործակցության ամրապնդումը կարող է ինչ-որ քաղաքական ազդեցություն ունենալ, որը կհակասի Վրաստանի հիմնական շահերին, որն առաջին հերթին հանդիսանում է անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- նշեց Վասիլ Սիխարուլիձեն:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Վրաստանի պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ Ղարաբաղյան հակամարտությունը սպառնալիք է Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության համար:
Նա նշեց, որ ԼՂ հիմնախնդիրը 20 տարուց ավելի խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը և բացասաբար է ազդում Հարավային Կովկասի բոլոր երկրների զարգացման վրա: Ուստի, Սիխարուլիձեի համոզմամբ, հիմնախնդրի խաղաղ լուծումը կենսական նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև Վրաստանի համար:
«Ես հույս ունեմ, որ այս հակամարտությունը հետագայում չի սրվի: Դա չի բխում հարավկովկասյան որևէ պետության շահերից և կարող է կործանարար ազդեցություն ունենալ տարածաշրջանի զարգացման վրա: Ես նաև կարծում եմ, որ խնդրի խաղաղ, քաղաքական լուծումը կարելի է գտնել երկու կողմերի և միջազգային հանրության մեծ ջանքերի գործադրման շնորհիվ»,- նշեց նա:
Իսկ հարցին, թե տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ն ի՞նչ դերակատարություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում, Վասիլ Սիխարուլիձեն նշեց, թե իր կարծիքով Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին օգտակար կլինի Հայաստանի, նաև՝ Ադրբեջանի համար:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02