Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Ժողովուրդ» թերթի հրապարակմանը, ըստ որի՝ Արտակ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՀՀ ՊՆ N զորամասի «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ՝ ցանկացել է զորամասի պատկանող դիզվառելիքից որոշ մաս յուրացնել, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է յուրացման փորձ:
Արծրուն Հովհաննիսյանը նախ նշեց, որ Արտակ Մաթևոսյանը ՊՆ պաշտոնյա չէ, այլ՝ զինծառայող:
«Այս ամենը մեր որդեգրած քաղաքականությանը համաձայն է, այսինքն, ինչպես Պաշտպանության նախարարն է ասել, բոլոր չարաշահողների, հանցանք ու զանցանք կատարողների ձեռքը պետք է բռնենք և պատժենք, ինչպես տվյալ օրինակը ցույց է տալիս: Ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք ևս ՊՆ աշխատակիցներ են, իրենց գործը կատարել են, չարաշահողին բռնել և գործը հանձնել են համապատասխան մարմիններին»,-ասաց նա և նշեց, որ հետասյու էլ մշտապես հետևելու են և բոլոր թերացողներին բռնելու են:
Ինչ վերաբերում է չարաշահումների համար առկա ռիսկերին, ապա մամուլի քարտուղարը նշեց. «Որտեղ որ կան մեծ նյութական միջոցներ, միշտ էլ կան ռիսկեր, դրա համար մենք պետք է այնքան լավ աշխատենք, որ կարողանանք չարաշահում անողներին բռնենք»:
Խոսելով ռիսկերի նվազեցման մասին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դրա համար իրականացվում է մեծ աշխատանք` տարբեր ուղղություններով:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02