ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ֆիզիկական անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիզիկական անձ Գ. Հ.-ն 2014-2017թթ. ընթացքում իր և ևս երկու այլ անձանց անվամբ Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ընդհանուր 34 758 100 ՀՀ դրամ մաքսային արժեքով բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ և պլանշետներ, որոնք առանց պետական գրանցման և օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններում հաշվառվելու, շահույթ ստանալու նպատակով, վաճառել է՝ իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրություն:
Նախնական հաշվարկով նշված ամբողջ խմբաքանակն իրացնելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Հաշվի առնելով, որ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ առերևույթ առկա են պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02