Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կայացած ասուլիսի ընթացքում հստակ ուղերձ հղեց Բաքվին առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր սկզբունքները պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի մեջ և չի կարելի դրանց մի մասն առանձնացնել ու խոսել բացառապես դրա մասին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք գիտենք, որ Ադրբեջանն է մշտապես առանձնացնում տարածքային ամբողջականության սկզբունքը և խոսում միայն հակամարտությունը տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում կարգավորելու մասին՝ անտեսելով ինքնորոշման իրավունքի և ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիության սկզբունքները: Սերգեյ Լավրովը փաստեց, որ այդ երեք սկզբունքնդերը պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի մեջ: Այսինքն, ևսա մեկ անգամ վերահաստատվեց, որ ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունք է, և առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման կարգավորումն անհնար է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորեց նաև Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ չնայած ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ոչ այնքան հարթ հարաբերություններին:
Մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որ անհապաղ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և ժնևյան պայմանավորվածությունները՝ Շարմազանովը շեշտեց, որ դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանը չի փոխել իր դիրքորոշումը և կողմնակից է խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02