Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում անցկացվող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, փառատոնի նախագահ էմմա Սարգսյանը ներկայացրել են փառատոնի նպատակներն ու այս տարվա ծրագրի մանրամասները: Ասուլիսին ներկա են գտնվել նաև փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող միջազգային գովազդային առաջատար ընկերությունների՝ Saatchi & Saatchi ընկերության բրենդի ռազմավարության պատասխանատու Շանթ Հալեբյանը, Standard Vision կազմակերպության փոխտնօրեն Քևին Բարթանիանը, Jung von Mat կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրեն Ալեքսանդր Ամարալը և IKRA ստեղծարար մտածողության դպրոցի հիմնադիր Վասիլիյ Լեբեդևը:
Ներկայացնելով փառատոնի ընդհանուր ծրագիրը՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ երկրորդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնի հիմնական նպատակն է ներդնելով միջազգային փորձը՝ զարգացնել մայրաքաղաքում արտաքին գովազդի ոլորտը:
«Երևանի քաղաքապետարանն, անշուշտ, տարվա ընթացքում մշակում և կյանքի է կոչում գովազդային դաշտի արդիականացմանն ուղղված տարբեր ծրագրեր, սակայն փառատոնը ստեղծում է մի նոր հարթակ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու ոլորտը՝ ապահովելով գովազդային արշավների բարձր որակ: Այդ նպատակով այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել փառատոնին երիտասարդների, մասնավորապես տարբեր բուհերի ուսանողների ներգրավմանը, ովքեր, վստահ եմ, այս օրերին նախատեսված միջոցառումների և վարպետության դասերի ընթացքում կլրացնեն իրենց փորձն ու գիտելիքների պաշարը»,- նշել է Արազ Բաղդասարյանը:
Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի նախագահ Էմմա Սարգսյանն իր հերթին նկատել է, որ այս տարի փառատոնը հյուրընկալել է աշխարհահռչակ 5 ընկերությունների արտ-տնօրեններին, որոնք էլ կվարեն առանձին վարպետության դասեր և կկիսվեն իրենց փորձով:
Փառատոնի շրջանակում կազմակերպված մրցույթների արդյունքներով լավագույն առաջարկների հեղինակները հնարավորություն կունենան իրագործելու իրենց գովազդային մտահղացումները:
Գովազդային միջազգային ընկերությունների մասնագետները, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ողջունել և կարևորել են քաղաքային իշխանության կողմից գովազդային դաշտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Վերջինները նաև նկատել են, որ Երևանը մեծ ներուժ ունի՝ դառնալու ոլորտի առաջատար քաղաքներից մեկը:
Փառատոնը կեզրափակվի նոյեմբերի 25-ին կայանալիք մրցանակաբաշխությամբ: Ծրագրի շրջանակում հայկական գովազդային շուկայում լավագույնը ճանաչված նմուշները 7 անվանակարգում՝ կրեատիվ մոտեցում, լավագույն գովազդային արշավ, սոցիալական գովազդ, լավագույն գովազդային կրիչ, լավագույն գովազդային կրիչի նախագիծ, չիրականացված գովազդային արշավ և լավագույն ադապտացիա, միջազգային ժյուրիի ընտրությամբ կպարգևատրվեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02