Ս/թ դեկտեմբերի 8-ին Ի. Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում հռչակավոր սպորտսմենուհին և երկու սկսնակ սպրոտսմենների՝ տասնամյա հոկեիստ Արտյոմի և յոթնամյա գեղասահորդուհի Վարվարայի մայրը հայ գեղասահորդների և նրանց ծնողների համար կացկացնի վարպետության դաս: Հանդիպման ընթացքում նա կպատմի երեխայի սպորտային կարիերայի հարցում ընտանիքի դերի մասին և սկսնակ գեղասահորդների հետ կկիսվի մասնագիտական վարպետության գաղտնիքներով: Իրինա Էդուարդի Սլուցկայա – հանրահայտ ռուսաստանյան գեղասահորդ-մենակատար, համաշխարհային սպորտի լեգենդ, հասարակական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Կամավոր ֆիզկուլտմիության նախագահ, Մոսկվայի շրջանային Դումայի պատգամավոր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի միակ յոթակի չեմպիոն, Գրան Պրի շարքի քառակի հաղթող, օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր: Վարում է ակտիվ հասարակական գործունեություն՝ ուղղված առողջ ապրելակերպի մասսայականացմանը, Պոդմոսկովեյում հիմնել է գեղասահքի մարզադպրոցների ցանց: Իրինա Սլուցկայան չմուշկներով սկսել է սահել 4 տարեկանից և իր ողջ սպորտային կարիերան անցել է նույն մարզչի՝ Ժաննա Գրոմովայի հետ, ցուցադրելով իրենց բարդությամբ ու գեղեցկությամբ ցնցող ելույթների ծրագրեր: Կարիերայի սկզբում մարզիչները վստահ չէին աղջկա հնարավորությունների և հեռանկարների հարցում, համարելով նրան ոչ ճկուն և ոչ արտիստիկ: Մեծանալով և հղկելով կատարման տեխնիկան, նա ձեռք բերեց հմայիչ կանացիություն և այդ ժամանակից ի վեր սառցե բեմերում ցուցադրում է ոչ միայն անհավանական բարդ պտույտների, ցատկերի և սահընկումների կատարման թեթևություն, այլև բացառիկ արտիստիկություն: Առաջին հաղթանակը, որը դարձավ փայլուն կարիերայի մեկնարկը, նա նվաճել է 8 տարեկանում: Նրա՝ մարզումներով հագեցած կյանքում եղավ մի շրջան, երբ նա հասցնում էր հաճախել նաև բալետի և երաժշտական դպրոց: Մանկուց նրա մեջ առկա էին հաղթանակի համար անհրաժեշտ բոլոր որակները՝ համառություն և համբերություն, պատասխանատվություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ, աշխատասիրություն, կարգապահություն և ամուր նյարդեր: Գեղասահորդուհու փայլուն կարիերայում եղել է նաև սարսափելի շրջան, երբ աննկարագրելի ջանքերի շնորհիվ նա կարողացավ վերականգնվել անոթների լուրջ հիվանդությունից հետո և հաղթել 2005 թվականի աշխարհի և 2006 թվականի Եվրոպայի չեմպիոնատները, ինչպես նաև նվաճել Իտալիայի օլիմպիադայի բրոնզե մեդալը: 2006 թվականի նոյեմբերին գեղասահորդուհին, ով այդ պահին արդեն իսկ նվաճել էր 40 ոսկե, 21 արծաթե և 18 բրոնզե պարգևներ, հայտարարեց մեծ սպորտից հեռանալու մասին:

17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02