Հայաստանի և Եվրամիության միջև երեկ Բրյուսելում ստորագրված ընդլայնված գործընկերության մասին փաստաթուղթն առանց չափազանցության պատմական էր: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
Նա նշեց, որ համաձայնագիրն էապես մեծացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը, նպաստում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը:
«Ես չէի փորձի սա հակադրել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին: Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք ստանձնել է Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի շրջանակներում, բայց պետք չէ հակադրել այն Եվրամիության հետ համագործակցությանը: Ունենալով Եվրամիության անդամ-պետությունների հետ բարձր մակարդակի հարաբերություններ կառուցելու հեռանկար, մենք նաև փաստաթղթի ստորագրման արդյունքում էապես կբալանսավորենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը»,– ասաց նա:
Կարևոր է, որ Հայաստանի միջազգային վարկը էապես բարձրացել է, կարևոր է, որ այն նպաստում է Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը: Միջազգայնորեն ճանաչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այն սկզբունքները, որոնք հետապնդում են Հայաստանը, Ղարաբաղը, միջազգային հանրությունը: Միայն Ադրբեջանն է, որ այլ տեսակետ ունի: Ադրբեջանը շատ լուրջ խնդիրներ է ունենալու Եվրոպայի հետ հարաբերվելիս, որովհետև ԵՄ-ն հստակ ամրագրեց իր դիրքորոշումն այն հարցում, թե ինչպես պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նա շեշտեց, որ համաձայնագրի ստորագրման առիթով միմյանց տրված շնորհավորանքներից բացի, Հայաստանն առաջիկայում մեծ անելիքներ ունի. «Պետք է հստակ աշխատել, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները վավերացնեն համաձայնագիրը: Բացի այդ, պետք է ջանքերն ուղել ստանձնած պարտավորությունները քայլ առ քայլ կատարելու ուղղությամբ: Սա շատ կարևոր գործընթացի սկիզբ է»:
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ փաստաթուղթը հնարավորություններ է տալիս Արևելյան գործընկերության երկրների, հատկապես՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ, երկկողմանի հարաբերություններ զարգացնել՝ ունենալով դրա համար նոր հիմք: «Խոսքս, մասնավորապես Ուկրաինայի մասին է, որի հետ Հայաստանի հարաբերությունները պարզ չեն»,- պարզաբանեց Շահնազարյանը:
Հարցին՝ արդյոք Հայաստանի իշխանությունները կդրսևորեն այդ կամքը՝ իրականացնել փաստաթղթում ամրագրված բարեփոխումները, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Եկեք հասկանանք, որ դա շատ բարդ խնդիր է: Հայաստանի իշխանությունները ստանձնել են այդ պարտավորությունը և առաջին հերթին քաղաքացիական հասարակությունը պետք է հետևի, որ այդ պարտավորությունները կատարվեն»:
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02