Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահ է, որ իր երկիրը «կհաղթահարի վրա հասած աղետը եւ ավելի լավը կդառնա, քան մինչեւ պատերազմն էր»: «Ալ Մանար» հեռուստակայանը հայտնել է, որ սիրիական առաջնորդը նման կարծիք է հայտնել Անտիոքի ասորակաթոլիկական եկեղեցու պատվիրակության հետ հանդիպմանը նրա պատրիարքի` Իգնատիուս Իոսիֆ III-ի (Յունան) գլխավորությամբ:
«Սիրիացիները կկարողանան ճգնաժամից դուրս գալ ազգային հաշտության ուղով», - հայտնել է Ասադը: Նրա խոսքով, «այժմ հաշտեցման համաձայնագրեր են կնքվում երկրի տարբեր շրջաններում», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սիրիայի նախագահը մատնանշել է այն քաղաքացիներին օգնության տրամադրումը, որոնք վերադառնում են ազատագրված շրջաններ: «Անհրաժեշտ է խրախուսել նրանց վերադարձը եւ մասնակցությունը քաղաքակիրթ Սիրիայի կառուցմանը, որը կհիմնվի համընդհանուր իրավահավասարություն ապահովող քաղաքացիական կառավարման վրա», - նշել է Ասադը: Միաժամանակ նա ընդգծել է, որ «կրոնական կառուցվածքի գաղափարն անընդունելի է Սիրիայի համար»:
Ասադը քրիստոնյաների ներկայությունը համարել է «Արեւելքի հոգեւոր ձեռքբերումը»: Նրանց մեկնումը, իր կարծիքով, «թուլացնում է Արեւելքի մշակութային նշանակությունը»:
Իգնատիուս Իոսիֆ III-ը (Յունան) իր հերթին հայտնել է, որ «ժողովրդավարության կարգախոսի ներքո Սիրիայի դեմ բարբարոսական պատերազմն ազատ է արձակել մարդասիրության հակառակորդների ձեռքերը»: «Դավադիրները` տարածաշրջանային պետությունների թվից, կրոնն օգտագործում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման համար, նրանց ձեռնածուներն ամենուր բռնություն եւ մահ են տարածում», - ասել է նա:
Անտիոքի ասորակաթոլիկական եկեղեցին Հռոմի պապի իրավասության տակ է գտնվում Արեւելյան եկեղեցիների եղբայրակցության միջոցով, բայց պահպանում է ներքին ինքնավարությունը: Նրա տաճարներում ժամերգությունն իրականացվում է հին ասորերեն եւ արաբերեն լեզուներով: Ասորակաթոլիկները Ասորահակոբյան (ուղղափառ) եկեղեցուց առանձնացել են սոսկ XVII դարում` ունիա կնքելով Հռոմի հետ: Պատրիարքի նստավայրը Հալեպից Բեյրութ է տեղափոխվել:
Աղբյուրը` news.am
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44