Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանն դեպքից հետո այսօր առաջին անգամ խոսել է: Նարեկի մայրը` Սեդա Ղուկասյանը, հուզմունքը հազիվ զսպելով, News.am-ի թղթակցին պատմեց, որ առավոտյան է ուրախալի լուրը ստացել ու շտապել որդու մոտ:
«Բուժքույրն առավոտյան զանգեց, ասեց, որ այսօր արդեն շնչառական ապարատը անջատել են, եւ Նարեկը այս 10 օրվա մեջ առաջին անգամ խոսել է, յոգուրտ է ուզել: Չգիտեմ, ոնց եմ վազել, հասել հիվանդանոց: Նարեկը բոլորից էր հարցնում, նույնիսկ նրանցից ում շատ քիչ էր ճանաչում, էն բակի երեխաներից բռնած, մինչեւ տարիքով ծանոթներ ու բարեկամներ»,-պատմեց տիկին Սեդան:
Նրա խոսքով` Նարեկը դեռ չգիտի, որ իր ծառայակից ընկերները զոհվել են, ինքն էլ շրջանցել է թեման` չցանկանալով վշտացնել որդուն. «Ինքը հասկանում է` ինչ է եղել, բայց դեռ չգիտի, որ զոհեր կան, ասեց` մենք զոհեր չունենք, մենք բոլորս վիրավոր ենք»:
Տիկին Սեդան պատմեց, որ մինչ Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելը Նարեկի մեկ աչքը Ստեփանակերտի հոսպիտալում հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի: «Աղոթենք, հոսանք, որ Նարեկիս աչքի լույսը կվերականգնվի, ես մեծ հույսեր ունեմ ու աղոթում եմ Աստծուն ամեն օր: Ամբողջ մի ազգ աղոթում է տղայիս համար, որ ինքը ոտքի կանգնի, ու բոլորի աղոթքները տեղ հասան, որ որդիս այսօր խոսեց»,-ասաց նա:
Տիկին Սեդան պատմեց, որ դեպքի մանրամասներին տեղյակ չէ, միայն գիտի, որ ականի պայթյունից է որդին վիրավորվել: «Նարեկին մինչեւ հիվանդանոց հասցնելը անուն ազգանունն են հարցրել, ասել է` Նարեկ Հայկի Հովեյան ու ավելացրել` մամայիս չասեք»,-հուզված պատմեց Նարեկի մայրը` նշելով, որ դեպքի մասին առաջինը իմացել են Արցախի իրենց բարեկամներից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02