Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում 2015թ. դեկտեմբերի 18-ին ականի պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչներ` 50-ամյա Արշալույս Սահակյանն ու 61-ամյա Արտավազդ Կարապետյանն արդեն ավարտել են պրոթեզավորման գործընթացը եւ ստացել հաշմանդամութան կարգ: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին,ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Լավ են, պրոթեզավորման գործընթացն ավարտել են՝ մեկի ոտքի, մյուսի ոտքի ու ձեռքի պրոթեզներ են դրել, քայլում են, լավ են զգում, կամաց-կամաց ինտեգրվում են»,-ասաց գյուղապետը:
Ականի պայթյունից վիրավորում ստացած Արշալույս Սահակյանին եւ Արտավազդ Կարապետյանին Նոյեմբերյանի եւ Իջեւանի բժշկական կենտրոնում վիրահատել էին. Արշալույս Սահակյանը պայթյունի հետեւանքով կորցրել էր ոտնաթաթը, իսկ Արտավազդ Կարապետյանը՝ ոտքն ու ձեռքը: Ավելի ուշ նրանք տեղափոխվել էին Երեւան եւ հետագա բուժումը շարունակել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում եւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում 2015թ. դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանքով 2 մարդ վիրավորվել էր եւ տեղափոխվել հիվանդանոց։ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնել էր, որ Բաղանիսի բնակիչներն արգելված գոտին անցել են՝ գետի բերած ավազը տեղափոխելու եւ շինարարության նպատակով օգտագործելու համար:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02