Մաքսիմ Շեւչենկոն տեսաուղերձով արդարացել է ռուսական պետական հեռուստատեսությամբ արված իր հայտարարությունների համար, երբ հայերին անվանել է թշնամի, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջանի մաս: Նա ասել է, թե իր խոսքերը ճիշտ չեն հասկացել, ինքն ասել է, թե հայերի այն մասն է թշնամի, ով կողմ է Արեւմուտքի հետ հարաբերությունների սերտացմանը, իսկ Ղարաբաղն էլ պատկանում է այնտեղ ապրող հայերին ու ադրբեջանցիներին:
Բայց պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ նա արդարացել է ոչ թե հայերի առջեւ, այլ Արամ Աշոտովիչի, ով ռուսական հայտնի Lifenews-ի սեփականատերն է եւ իր հայկական Գաբրիելյան ազգանունին ավելացրել է ռուսական ով վերջավորությունը՝ Գաբրիելյանով: Վերջինս երեւի նեղացել է, որ հայերին թշնամի են անվանել, եւ բացի այդ՝ հնարավոր է Շեւչենկոն վախենում է, որ Lifenews-ով իր դեմ կարող են կոմպրոմատներ հրապարակվել: Ընդ որում՝ լուրջ կոմպրոմատներ:
Մինչ Շեւչենկոն արդարանում է ու ստում, իրականությունից հեռու չեն թվում այն տեսակետները, որ ոչ միայն այդ, այլեւ մնացած հակահայկական հաղորդումների թեմատիկ պատվերն իջեցվել է Կրեմլից, որքան էլ ՌԴ իշխող կուսակցության ղեկավարը Երեւանում հայտարարի, թե Ռուսաստանում ժողովրդավարություն է, կա կարծիքների ազատություն: Կարծիքների ազատություն իսկապես կա՝ վերեւից իջեցված թեմայի սահմաններում, ինչն էլ իրականացվել է այդ հաղորդումների ժամանակ, որոնցից մեկում էլ Հայաստանը ասոցացվեց «ման եկող կնոջ» հետ:
Ավելին՝ այստեղ:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02