Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող լսողական ապարատներն ու հաշմանդամի սայլակներն այսուհետև կտրամադրեն հավաստագիր ստացած կազմակերպությունները։
Մինչև 2017 թվականի վերջը նախատեսվում է տրամադրել 1100 լսողական սարք և շուրջ 600 հաշմանդամի սայլակ։
Մոտ 15 օրում հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր դիմել են, տրամադրվել է 103 սայլակ և 17 լսողական սարք։
Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացվեց հաշմանդամի սայլակներ և լսողական սարքեր տրամադրելու գործընթացը։
Հաշմանդամների սայլակների և լսողական ապարատների տրամադրման նոր կարգ է սահմանվել, և դրա արդյունավետության վերաբերյալ խոսելիս՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այն ընթացքը, որը ներկայումս կա՝ հուշում է բավականին դրական զարգացումների մասին։ Նրա խոսքով՝ մինչ փոփոխությունները գնումների գործընթաց կազմակերպելով հնարավոր չէր տարվա ընթացքում բոլոր այդպիսի կարիք ունեցողներին բավարարել իրենց համար անհրաժեշտ և համապատասխան տեսակներով։
«Պատճառները շատ պարզ էին՝ սահմանափակ էր թվաքանակը և որևէ տեսակի սպառվելու դեպքում քաղաքացին պետք է ստանար այլ պայմաններին համապատասխանող սարք կամ սայլակ, կամ պետք է սպասեր։ Այս պարագայում, երբ մենք տրամադրում ենք հավաստագրեր, շուկայում ձևավորվել է բավականին մրցակցային միջավայր՝ 4-5 կազմակերպություն դիմել են նախարարություն և հավաստագրվել են ու մատուցում են ծառայություններ։
Սա նշանակում է, որ քաղաքացին իրեն հատկացված հավաստագրով կարող է այցելել ցանկացած այդպիսի կազմակերպություն, ձեռք բերել իրեն համապատասխան պարագաներ»,- ընդգծեց նախարարը և հավելեց, որ հաշմանդամություն ունեցող անձը, եթե ավելի ցածր գնով կարողանա ձեռք բերել սայլակ, ապա կան բազմաթիվ օժանդակ պարագաներ, որոնցից նույնպես հնարավորություն ունի օգտվելու։
Նիստի ընթացքում «DEAFSKILLS» միջազգային ասոցիացիայի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։
Արտեմ Ասատրյանը նշեց, որ այդ կազմակերպությունը բազմաթիվ երկրների հետ իրականացնում է լսողության խնդիրներ ունեցող անձանց հասարակության մեջ ներառելու ծրագրեր, և նրանք են դիմել համագործակցության համար։
«Մենք, քննարկելով համագործակցության հնարավոր արդյունքները, մեր երկրում լսողության խնդիր ունեցող անձանց առավել լավ ծառայություններ մատուցելու, նրանց հասարակությանն ինտեգրելու տեսանկյունից գնահատել ենք, որ համագործակցությունը պետք է կայացնել։ Սա լրացուցիչ հարթակ ու հնարավորություն է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծվեն պայմաններ և հասարակության լիարժեք կյանքին ներգրավելու։ Առաջին հերթին ուշադրություն կդարձվի զբաղվածությանը»»,- ասաց Ասատրյանը։
Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Արմենուհի Նիկողոսյանը լսողական սարքերի և սայլակների տրամադրման նոր կարգի վերաբերյալ ասաց, որ թերահավատորեն է մոտենում այդ հարցին։
«Ես անձամբ շփում ունեմ սայլակների տրամադրման խնդիրների հետ, և մեզ շատ են մոտենում հաշմանդամություն ունեցող անձինք, ում կարիքներին չի համապատասխանում գնային հավաստագրի չափը։ Գումարային ցենզը խանգարում է մեզ ընտրել սայլակներ։ Նույնը կարող եմ ասել նաև լսողական սարքերի վերաբերյալ»,- ընդգծեց Արմենուհի Նիկողոսյանը։
Նա ընդգծեց, որ իրենք կանգնել են մի խնդրի առաջ, քանի որ հավաստագրերով չեն կարող քայլակներ և հենակներ ձեռք բերել։
Լսողական սարքերը թարմացվում են 2 տարին մեկ, իսկ սայլակները՝ 3։
Հավաստագրերի համաձայն լսողական ապարատների համար նախատեսված է 30.000 դրամ, իսկ սայլակների՝ 95.000 դրամ։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02