ARM | RUS |

2017-2018 ուսումնական տարվա քննությունների օրերը հայտնի են

04.01.18 | 17:17

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. դեկտեմբերի 4-ի հրամանով հաստատվել է 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

1. Հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետև` Հաստատություն) 4-րդ
և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների
ստուգում և ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը:

2. Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական
ավարտական քննություններ՝ դեկտեմբերի 25-29-ը և/կամ հունիսի 1-23-ը:

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկա(ներ)ի պետական ավարտական քննություն(ներ)ը, որ(ոնք)ը չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություն(ներ) կարող է հանձնել միայն այն առարկա(ներ)ից, որ(ոնք)ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:

3. Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 5-ից մինչև 11-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով
փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
գնահատման և թեստավորման կենտրոն (այսուհետև` ԳԹԿ):

4. Հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին
մասնակցելու դիմում-հայտերը հաստատության տնօրենը նույն ձևով ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ներառյալ:

5. Քննությունները սկսվում են առավոտյան ժամը 1000-ին: Սովորողները Հաստատություն են ներկայանում ժամը 900-ին:

6. Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդ սովորողները թույլատրվում են քննության` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ`
Նախարարություն) ներկայացված ցուցակի:

7. Քննությունների միջև ընկած օրերին դասավանդող ուսուցիչները սովորողների
համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ`
Հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով:

8. 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

1) «Մայրենի» առարկայից` թելադրություն. քննությանը տրվում է 60 րոպե
2) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 60 րոպե
3) «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:
4) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային
փոքրամասնությունների դասարաններում:

5) Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են
Հաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների:

Առաջադրանքների նյութն ընտրվում է Նախարարության կողմից երաշխավորված և
Հաստատությունում գործածվող դասագրքերից:

6) Հաստատության տնօրենը հաստատում է առաջադրանքները, կնքում և ծրարում:
Ծրարներից մեկը բացվում է գիտելիքների ստուգման օրը` քննասենյակում, սովորողների ներկայությամբ:

7) Գրավոր աշխատանքը գնահատվում է 10 միավորային համակարգով:

8) Գիտելիքների ստուգումն իրականացնում են դասավանդող ուսուցիչը և տնօրենի
կողմից նշանակված ներկայացուցիչը:

9. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար
գրավոր քննության ժամանակ կարող է տրվել լրացուցիչ 30-ից 40 րոպե` ապահովելով
երեխայի կարիքին համապատասխան պայմաններ:

10. 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվող «Ռուսաց լեզու», «Ռուս
գրականություն» (բանավոր, ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների համար) և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային
փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների
հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ Հաստատության առարկայական
մեթոդական միավորումները` Նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա:

11. 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական
քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից:
Առաջադրանքների նյութն ընտրվում է Նախարարության կողմից երաշխավորված և

Հաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից, շտեմարաններից:

1) «Ֆիզկուլտուրա» առարկայի 9-րդ դասարանում պետական ավարտական
քննությունը, 12-րդ դասարանում ամփոփիչ ստուգարքը ընդունվում են
Հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` հետևյալ
կազմով. հանձնաժողովի նախագահ, դասավանդող (քննող) ուսուցիչ և
հանձնաժողովի երկու անդամներ:

Քննությունը կամ ստուգարքը անցկացվում են` համաձայն Նախարարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ ավարտական դասարանների «Ֆիզկուլտուրա» առարկայի քննությունների նորմատիվային պահանջների քննության գնահատումը` 10 միավորային համակարգով:

12. 9-րդ դասարանի ավարտական քննություններն անցկացվում են.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` փոխադրություն. քննությանը
տրվում է 90 րոպե:
2) «Գրականություն» առարկայից` բանավոր:
3) «Հայոց պատմություն» առարկայից` բանավոր:
4) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 120 րոպե:
5) «Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»,
«Աշխարհագրություն» / առարկայից՝ գրավոր՝ սովորողի ընտրությամբ, քննությանը
տրվում է 120 րոպե:
6) «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ
լեզուներ) առարկայից` բանավոր` սովորողի ընտրությամբ.
7) «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում):
8) «Ռուս գրականություն» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ
դասարանների համար:
9) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային
փոքրամասնությունների դասարանների համար:

10) 9-րդ դասարանում անցկացվող «Հայոց լեզու և գրականություն» գրավոր քննության
(փոխադրություն) կազմակերպման, անցկացման և գնահատման համար հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:

11) Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տնօրենը կամ նրա նշանակած ուսուցիչը
(հանձնաժողովի նախագահ), տվյալ դասարանում առարկան դասավանդող ուսուցիչը
(ստուգող ուսուցիչ ) և ընթերական (տվյալ կամ հարակից առարկայի մասնագետ):

12) Սովորողները քննասենյակում տեղավորվում են վիճակահանության միջոցով:

13) Քննության ընթացքում քննասենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի
անդամները:

14) Սովորողները գրավոր աշխատանքը գրում են կապույտ գույնի միջուկով, տնօրենի
կողմից կնքված և ստորագրված աշակերտական տետրում կամ առնվազն 4 թերթից
բաղկացած աշակերտական տետրի էջերում: Աշխատանքը բաժանվում է երկու մասի`
սևագրության (2-րդ մաս) և մաքրագրության (1-ին մաս): Ստուգվում է միայն
մաքրագրությունը` կարմիր գույնի միջուկով:

15) Փոխադրության նյութը (տեքստը) կամ նյութի վերնագիրը (դասագրքի, ձեռնարկի
էջանշումով, հրատարակման տարեթվով տվյալները և գնահատման չափանիշները)
հաստատությունները քննության օրը ստանում են ԳԹԿ-ից կամ ԿԳ նախարարությունից`
էլեկտրոնային եղանակով:

16) 9-րդ դասարանում բանավոր քննությունները կազմակերպելու, անցկացնելու և
գնահատելու նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է
հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են հաստատության տնօրենը կամ նրա
նշանակած ուսուցիչը (հանձնաժողովի նախագահ), տվյալ առարկայի ուսուցիչը (քննող
ուսուցիչ) և ընթերական (տվյալ կամ հարակից առարկայի մասնագետ) :

17) Սովորողները քննասենյակ են մտնում ցուցակում իրենց անունների հերթականությանը համապատասխան.

18) Սովորողների ցուցակում սովորողն իր անվան դիմաց ստորագրում է, որից հետո
քննասենյակում ընտրում է քննատոմսը.

19) Քննատոմսը ընտրելուց հետո սովորողը քննասենյակում ստանում է բանավոր
հարցման թերթ, որում կարող է գրի առնել իր պատասխանները, լրացուցիչ հարցերը և
դրանց պատասխանները.

20) Սովորողի պատասխանը գնահատվում է 20 միավորանոց համակարգով

21) Հաստատությունները «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» և «Օտար
լեզու» առարկաների բանավոր քննությունների հարցաշարերը կամ հարցատոմսերը
կազմում են հաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված և
տրամադրված նմուշների: Հաստատությունները «Հայ գրականություն», «Հայոց
պատմություն» և «Օտար լեզու» առարկաների բանավոր քննությունների հարցաշարերը կամ հարցատոմսերը ստանում են «Կրթություն» շաբաթաթերթից կամ ԳԹԿ կայքից:

«Հայ գրականություն» և «Օտար լեզու» առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմվում են 7-9-րդ դասարանների ծրագրային նյութից, «Հայոց պատմություն» առարկայի քննական առաջադրանքները՝ 6-9-րդ դասարանների ծրագրային նյութից:

22) 9-րդ դասարանում «Մաթեմատիկա» և «Բնագիտություն» առարկաների
քննություների կազմակերպման, անցկացման, ստուգման և բողոքարկման ընթացակարգը տե´ս սույն աշխատակարգի 19-59 կետերը:

13. 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` գրավոր` դեկտեմբերին կամ
հունիսին. քննությանը տրվում է 120 րոպե:

2) «Հայոց պատմություն» առարկայից` գրավոր` դեկտեմբերին կամ հունիսին.
քննությանը տրվում է 120 րոպե:

3) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր` դեկտեմբերին կամ հունիսին. քննությանը
տրվում է 120 րոպե:

4) «Ռուս գրականություն» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար` դեկտեմբերի կամ հունիսի քննաշրջանի ընթացքում` ըստ սովորողի ցանկության:

5) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային
փոքրամասնությունների դասարանների համար` դեկտեմբերի կամ հունիսի քննաշրջանի ընթացքում` ըստ սովորողի ցանկության:

14. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն
ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական
ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈւՊ):

15. Հատուկ հանրակրթական դպրոցներում գործում է սույն աշխատակարգը`
պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը:

16. Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահպանվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ, ապա սահմանված կարգով արխիվացվում:

17. Քննությունից բացակայած կամ ուշացած Մեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքից:

18. Պետական ավարտական (12-րդ դասարան) քննությունները կազմակերպվում են
ավարտական քննական կենտրոններում:

19. Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր Հաստատություն: Հաստատության
տնօրենը կամ նրան փոխարինող անձն ի պաշտոնե տվյալ ավարտական քննական
կենտրոնի ղեկավարն է:

20.Քննական կենտրոնում քննության ընթացքը կազմակերպելու համար քննական
կենտրոնի ղեկավարը կարող է նշանակել օգնական, հերթապահներ:

21. Քննասենյակներում քննության ընթացքը կազմակերպելու համար քննական կենտրոնի ղեկավարը նշանակում է քննության ընթացքի կազմակերպիչներ, ովքեր չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:

22. Մինչև 30 սովորող ունեցող քննասենյակում աշխատանքները համակարգում է 2
կազմակերպիչ: 30-ից ավելի սովորող ունեցող քննասենյակում առաջին 30
սովորողների համար` 2 կազմակերպիչ, մեկական կազմակերպիչ` յուրաքանչյուր
հաջորդ 30-ի համար, ևս մեկ կազմակերպիչ` վերջին 20 և ավելի սովորողների համար:

23. Քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ, որը համակարգում է քննասենյակի
կազմակերպիչների աշխատանքը:

24. Քննական կենտրոնի ղեկավարը կամ օգնականը, քննությունը սկսվելուց մեկ ժամ
առաջ, կատարում է կազմակերպիչների գրանցում և վիճակահանությամբ բաշխում
կազմակերպիչներին` ըստ քննասենյակների:

25. Սովորողների մուտքը քննասենյակ սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի
հրահանգով:

26. Սովորողը քննություններին ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով`
անձնագրով, կամ ծննդյան վկայականով, իսկ մեդալի հավակնորդները՝ անձնագրով
կամ հաստատության տնօրենի կողմից տրված տեղեկանք` լուսանկարով:

27. Սովորողը մոտենում է վիճակահանության սեղանին և վիճակահանության թերթիկի
միջոցով որոշում իր նստարանի համարը: Կազմակերպիչը սովորողների տվյալ խմբի
ցուցակում գրում է սովորողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող
փաստաթղթի տվյալները, վիճակահանված նստարանի համարը: Սովորողը ցուցակում
ստորագրում է իր տվյալների տողում` «նստարանի համարը» սյունակում:

28.Քննասենյակում կայացած վիճակահանության արդյունքի համապատասխան` երկրորդ կազմակերպիչն օգնում է սովորողին` գտնելու իր տեղը և չի թույլատրում
տեղափոխություններ կատարել:

29. Քննությունը սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը ԳԹԿ ներկայացուցչից ստանում է քննական առաջադրանքների փաթեթները:

30. Քննությունը սկսվելուց առնվազն կես ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը
քննասենյակի պատասխանատուին տալիս է յուրաքանչյուր խմբի համար
նախատեսված փաստաթղթերի փաթեթը` բացի առաջադրանքներից:

31. Ավարտական քննություններին սովորողներին չի թույլատրվում քննասենյակ բերել
բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ, տետրեր, դասագրքեր, ուսումնական և
այլ ուղեցույց-ձեռնարկներ:

32.Սովորողի` քննասենյակում տեղավորվելուց հետո, քննական կենտրոնի ղեկավարը
կամ օգնականը քննասենյակ է բերում քննական առաջադրանքների ծրարները:

Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը ծրարները ցուցադրում է
սովորողներին և ներկա այլ անձանց (ծնողներ, հավատարմագրված դիտորդներ)`
նրանց ուշադրությունը հրավիրելով ծրարների փակ և ամբողջական լինելու
հանգամանքի վրա: Ծրար(ներ)ը բացելու համար պատասխանատուն հրավիրում է
առաջին նստարան(ներ)ին նստած սովորողներից մեկին:

Առաջին շարքում սովորողների բացակայության դեպքում` հրավիրվում է սովորող այլ շարքից: Ծրարների բացման մասին նշվում է արձանագրության մեջ:

33. Քննասենյակի պատասխանատուն (կազմակերպիչը) սովորողներին տեղեկացնում է
քննասենյակում վարքի կանոնների պահպանման, ինչպես նաև բողոքարկման
տեսակների մասին:

Քննասենյակում քննության անցկացման կարգն ընթերցելուց և սովորողներին ցուցումներ տալուց հետո կազմակերպիչները բաժանում են առաջադրանքները: Սովորողը, առաջադրանքը ստանալուն պես, շապիկի համապատասխան մասում գրում է քննասենյակի և իր նստարանի համարը:

Առաջադրանքների վերջնական բաշխումից հետո պատասխանատու կազմակերպիչը
հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակին նշում է
քննության սկզբը և ավարտը:

34. Քննասենյակից սովորողը կարող է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության
դեպքում, քննասենյակի պատասխանատուի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի
ուղեկցությամբ:

35. Խմբի կազմակերպիչը ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական նյութերը
հաշվարկում, արձանագրում է, իսկ քննության ավարտից հետո փաթեթավորում և
հանձնում է քննասենյակի պատասխանատու կազմակերպչին:

36. Առաջադրանքի բովանդակության վերաբերյալ սովորողի հարցերը չեն քննարկվում:

37. Քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող
առաջադրանքները փոխարինվում են նորով:

38. Քննության ընթացքում սովորողների կողմից առաջադրանքների կատարման
ժամանակ քննասենյակներում, բացի կենտրոնի ղեկավարից և կազմակերպիչներից,
կարող են ներկա գտնվել Նախարարության, մարզպետարանների, Երևանի
քաղաքապետարանի և ԳԹԿ-ի ներկայացուցիչները:

39.Քննության ավարտից 20 րոպե առաջ քննասենյակի պատասխանատուն սովորողների ուշադրությունը հրավիրում է ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները համապատասխան ձևաթղթերի վրա անցկացնելու մասին:

40. Սովորողի կողմից սույն ընթացակարգի պահանջները խախտելու կամ դրանց
չենթարկվելու դեպքում քննասենյակի պատասխանատուին իրավունք է վերապահվում
մեկ անգամ նախազգուշացված սովորողին, քննական կենտրոնի ղեկավարի հետ
համաձայնեցնելով, հեռացնել քննասենյակից:

41. Հեռացվող սովորողից վերցվում են քննական նյութերը, պատասխանների ձևաթղթի
էջի վրա գրվում է` «Հեռացված է քննությունից»: Քննասենյակի և խմբի արձանագրու-
թյունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվող սովորողի համարը, հեռացման
պատճառը:

42. Քննության համար նախատեսված ժամանակի ավարտին սովորողը հանձնում է իր
առաջադրանքը և ստորագրում իր անվան դիմաց: Եթե սովորողն ավարտել է
աշխատանքը սահմանված ժամանակից շուտ, ապա նա կարող է այն հանձնել և,
ստորագրելով իր անվան դիմաց, դուրս գալ քննասենյակից: Քննության համար
հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները սեղաններից հավաքում են
քննական թեստերը:

43. Սահմանված ժամկետում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն
հանձնում են անավարտ վիճակում:

44. Պատասխանատուն առաջադրանքները քննության արձանագրության հետ հանձնում է քննական կենտրոնի ղեկավարին: Քննական կենտրոնի ղեկավարը, ներկայացված առաջադրանքները վերահաշվարկելով, լրացնում է քննական կենտրոնում անցկացված քննության վերջնական արձանագրությունը, որտեղ նշվում է քննության մասնակիցների, բացակաների, քննությունից հեռացվածների, որևէ պատճառով քննությունն ընդհատածների թիվը (եթե կան):

45. Քննության ավարտից հետո սովորողների ցուցակները պահվում են քննական
կենտրոնի ղեկավարի մոտ` մեկ տարի:

46. Քննական առաջադրանքները ստուգվում են քննական կենտրոնի ղեկավարի
հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության օրը` ժամը 1400-ին,
ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված առաջադրանքների ճիշտ
պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե
Հաստատության տնօրենն է:

47. 9-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամների 50%-ը տվյալ առարկայի
մասնագետներ են:

48. 12-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ
առարկայի մասնագետներ:

49. Քննական արդյունքները գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև
տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ:

50. Քվեարկության արդյունքներում ստացված հավասար ձայների դեպքում վճռորոշ է `

1) 4-րդ դասարանում դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը,

2) 9-րդ և 12-րդ դասարաններում՝ քննական հանձնաժողովի նախագահի առաջարկած
գնահատականը,

3) նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի
անդամ(ներ)ը արձանագրության մեջ կարող է(են) կատարել հատուկ նշում:

51. Ստուգումն իրականացվում է ԳԹԿ-ի կողմից հրապարակված «Ցուցումներ»-ի
պահանջներին և չափանիշներին համապատասխան: Գրավոր աշխատանքի
սևագրությունը չի ստուգվում և չի գնահատվում:

52. Քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են տվյալ քննության
հաջորդ օրը` ժամը 1400-ին: Քննական կենտրոնի ղեկավարը ցուցակների կրկնօրինակը փակցնում է քննական կենտրոնի մուտքի մոտ:

53. Քննական կենտրոնում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ դասարանների, ցուցակները վավերացվում են ստուգող հանձնաժողովի
նախագահի կողմից:

54. Բանավոր քննությունները ձայնագրվում և/կամ արձանագրվում են: Արձանագրության մեջ ներառվում են հարցատոմսի համարը, հարցերը, պատասխանները:

Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, անդամները և տվյալ
սովորողը:

55. Քննությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների գնահատման
վերաբերյալ բողոքները կարող են լինել `

1) քննության անցկացման կարգի խախտման մասին

2) քննության արդյունքների հետ անհամաձայնության մասին,

3) թեստերի բովանդակության մասին:

56.Սույն կարգի 55-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետում նշված դեպքում սովորողը կարող է բողոք ներկայացնել քննական կենտրոնի ղեկավարին՝ քննության ավարիտց
անմիջապես հետո: Կենտրոնի ղեկավարը տեղում քննարկում և պատասխանում է
բողոքը ներկայացնողին:

57. Սույն կարգի 55-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում բողոքները ներկայացվում են ստուգող կամ քննող հանձնաժողովի նախագահին` բանավոր քննության դեպքում` քննության պահին կամ մինչև քննասենյակից դուրս գալը և/ կամ քննության արդյունքները հրապարակելուց հետո` 24 ժամվա ընթացքում, գրավոր քննության դեպքում` քննության արդյունքները հրապարակելուց հետո` 24 ժամվա
ընթացքում:

Գրավոր քննության բողոքի արդյունքները, ոչ ուշ քան դիմումը ընդունելուց
հետո 24 ժամվա ընթացքում, գրավոր ներկայացվում է դիմողին:

58. Դիմում-բողոքների քննարկումից հետո կարող է որոշում ընդունվել քննության
գնահատականի պահպանման կամ բարձրացման, ինչպես նաև իջեցման մասին, որը
հրապարակվում է և ուղարկվում ԳԹԿ:

59. Բողոքարկման արդյունքների հետ անհամաձայնության դեպքում դիմումի հեղինակը
կարող է բողոքարկել վերադասության կարգով, Նախարարություն և (կամ) դատարան:


Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ

Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել....

17:08

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք գոտում

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք...

16:55

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն ասում. Մամիջանյան

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն...

16:36

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

16:18

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել...

16:02

«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են...

14:31

Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ-ին

Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով Լիլիթ Գալստյանը դիմել է...

14:29

ՔՊ-ականները Փաշինյանի գլխավորությամբ այսօր կհավաքվեն Սեւանում

ՔՊ-ականները Փաշինյանի գլխավորությամբ այսօր կհավաքվեն...

14:14

Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի. Պուտին

Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի....

10:03

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած դժվարություններին

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած...

00:00

Հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Ծառուկյան

Հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․...

00:00

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած դժվարություններին

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած...

00:00

Եթե Իրանը կարողանա աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ

Եթե Իրանը կարողանա աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու...

00:00

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության...

13:17

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման...

11:45

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա. Զաքարյան

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա....

11:22

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ...

11:03

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և Յուրին

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և...

10:44

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02