«Արտակարգ ալիք»-ը 20 տարեկան է: Սպիտակի երկրաշարժի հերթական տարելիցին ընդառաջ՝ դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը հայտարարեց հանրային լրատվական նոր արշավ սկսելու մասին:
«Արտակարգ ալիք»-ը համախմբում է երկրի ամբողջ լրատվական դաշտը, հասարակական ու միջազգային կազմակերպությունները: Գրիգորյանի խոսքով՝ Սպիտակի երկրաշարժի դասերն այսօր առավել արդիական են դարձել, որովհետև սեյսմիկ ռիսկերին ավելացել են նաև քաղպաշտպանական՝ պատերազմի ռիսկերը:
«Հայի ամեն մի սերունդ ունենում է իր բաժին երկրաշարժն ու պատերազմը, դրա համար հրամայական է լինում պատրաստվել այս մարտահրավերներին: Մեր սերունդը, որ մինչ ի մրուր ըմպեց Սպիտակի երկրաշարժի դառնությունը, մեր սերունդը, որին բաժին հասավ անկախությունը, մեր սերունդը, որ կարողացավ առաջին անգամ ոչ բարոյական, այլ իրական, հողեղեն հաղթանակ տանել և հայրենիք հետ բերել, այս պարտավորությունը պարզապես մեզ թույլ չի տալիս, որ երեխաներին անփարատ վիշտ կամ պարտադրված վրեժ ժառանգենք, ուստի պետք է ամեն ինչ անենք, որ այդ ռիսկերը նվազեցնենք»,- ասաց նա:
Որպես հայտարարված արշավի մեկնարկային քայլ նախատեսվում է լրագրողների համար դասընթաց կազմակերպել՝ «Ինչպես աշխատել արտակարգ իրավիճակներում» թեմայով:
«Արտակարգ ալիք»-ի կայքի շտեմարանում տեղ են գտնելու լավագույն ֆիլմերը, տեսահոլովակներն ու պատմությունները: Գրիգորյանը նշեց, որ անհրաժեշտ է ոչ միայն սեփական սխալների վրա սովորել, այլև տեղյակ լինել ուրիշների փորձին: Նրա խոսքով՝ երկրաշարժի վտանգը նվազեցնել հնարավոր չէ, սակայն կարելի է մեղմել հետևանքները, նվազեցնել կորուստները: Գրիգորյանը կարևորեց անվտանգության մշակույթի ձևավորումը, որի ուղղությամբ աշխատանքներ կատարվել են, փոփոխություն կա, սակայն դեռ անելիքներ շատ կան: Նրա համոզմամբ՝ հասարակությունը պետք է տեղյակ լինի տարբեր ոլորտներում անվտանգության կանոններին:
«Տասնյակ մարդկանց և կազմակերպությունների, տարբեր խմբերի հետ եմ զրուցել, չի գտնվել որևէ մարդ, որն այս նախաձեռնությունը կարևոր չհամարի: Արտակարգ ալիք ակումբը փակ չէ, այն բաց է բոլոր հետաքրքիր, շահագրգիռ ու սրտացավ մարդկանց համար, ովքեր կարող են իրենց գիտելիքը, կարողությունն ու ցանկությունը բերել՝ մեր երկիրը դեպի լավը փոխելու, խոցելիությունն ու ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Անդրադառնալով իր՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվելու պատճառներին, Գրիգորյանը միայն նշեց՝ դուրս է եկել ոչ իր կամքով:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02