Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը ընթանում է առանց նրա փաստաբանների և դեռ չի ավարտվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան»- ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը:
Նրա խոսքերով՝ այժմ Սեֆիլյանի փաստաբանները սպասում են, որ հարցաքննությունն ավարտվի, որ կարողանան հանդիպել նրա հետ:
Այս պահին խուզարկություն է կատարվում Սեֆիլյանի բնակարանում:
Իրավապահները Ժիրայր Սեֆիլյանի տուն են մուտք գործել` դուռը կոտրելու միջոցով:
Այսօր ավելի վաղ իրավապահները խուզարկություն են կատարել Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում ՀԿ-ի Շինարարների փողոցում գտնվող գրասենյակում և զենք զինամթերք չեն հայտանբերել: «Խուզարկությունն ավարտվել է, որևէ զենք- զինամթերք չի գտնվել: Իրավապահներն առգրավվել են գրասենյակի համակարգիչը», -ասաց Սյուզան Սիմոնյանը:
Հիմնադիր խորհրդարանը դեռ չի որոշել առաջիկա անելիքը՝ Սեֆիլյանի ձերբակալության առթիվ:
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով։
Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղևորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:
Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44