«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան Ամուլսարի հանքավայրի գործով Վարչական դատարանի որոշումը, որով ՀԿ-երը դուրս մնացին դատական գործընթացից, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Այս գործով ՀՀ վարչական դատարան հայց էին ներկայացրել «Էկոլոգիական իրավունք», «Էկոդար» ՀԿ-երը և Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով: Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանի որոշմամբ օգոստոսի 30-ին հասարակական կազմակերպությունները դուրս մնացին դատական գործընթացից որպես ոչ պատշաճ հայցվորներ:
Վերաքննիչ վարչական դատարանը բողոքն ընդունել է վարույթ, բայց որոշել է քննել այն միայն մեկ ու կես տարի անց` 2019 թ-ի ապրիլի 26-ին: Սահմանված այս ժամկետը Գրիգորյանը գնահատեց որպես աբսուրդ:
«Սա նշանակում է, որ Վարչական դատավարությունում բողոքարկման ինստիտուտը դարձել է անիմաստ, իսկ դատարանի անօրինական գործողությունները բողոքարկելը` աննպատակ: Ստացվում է, որ հանքավայրի շահագործումը կարող է սկսվել, ընթանալ, և հետո նոր դատարանը կարող է լսել մեր պատշաճ հայցվոր լինել-չլինելու հարցը…աբսուրդը ինքներդ գնահատեք, – ասաց Արթուր Գրիգորյանը և հավելեց, – կա մեկ այլ խոչընդոտ. մենք չենք կարող դիմել Սահմանադրական կամ Եվրոպական դատարան: Դրա համար պետք է անցնել բոլոր դատական ատյանները: Այսինքն, ստեղծում են մի բլոկային իրավիճակ, որ, առհասարակ, դատական ճանապարհով իրավունքների պաշտպանությունը վարչական դատավարությունում դառնում է անիմաստ»:
Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ դատական աժիոտաժ է առաջացել: Ներկայում այս ծրագրին առնչվող 3 դատական գործ կա 3 տարբեր դատարաններում, ևս մեկ ներկայացված հայց: Առաջինը` Գնդեվազ համայնքի բնակիչների հայցը ՀՀ վարչական դատարան` պահանջով չեղարկել Ամուլսարի ծրագրին տրված թույլատրող փաստաթղթերը: Երկրորդը` փաստաբան Հարություն Բաղդասարյանի հայցը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով նշանակել Ամուլսարի ծրագրի նոր փորձագիտական եզրակացություն: Երրորդը`ՀԿ-երի բողոքը Վերաքննիչ վարչական դատարան` ընդդեմ վարչական դատարանի որոշման: Վերջերս էլ Հայկական բնապահպանական ճակատն է հայց ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դեմ՝ Ամուլսարի ծրագրի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների պատճենները չտրամադրելու համար:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02