ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային նոր խմբի անդամներին` ծառայության գյուղատնտեսության վարչության հրդեհների և ավիացիայի կառավարման գրասենյակի հրդեհների գծով մասնագետ, էկոլոգ Ջեյն Քրոֆտին և ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեին, որոնց ուղեկցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը` անտառային հրդեհների ժամանակ աջակցություն ցուցաբերելու կոչին արագ արձագանքելու համար` նախարարի տեղակալը ներկայացրել է ակնկալվող աջակցության հիմնական ուղղությունները: Խաչիկ Հակոբյանը կարևորել է հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման նպատակով կարողությունների մեծացումը:
Միացյալ Նահանգների անտառային ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեն տեղեկացրել է, որ Հայաստան ժամանած աշխատանքային խմբերը տեղում իրավիճակը գնահատելուց հետո կներկայացնեն հրդեհների կանխարգելման և դրանց դեմ պայքարի առաջարկներ, որոնց մի մասը հնարավոր կլինի իրականացնել պետության միջոցներով, իսկ որոշ մասի համար անհրաժեշտ կլինի արտաքին տեխնիկական աջակցություն:
Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանի անտառածածկ տարածքների ամբողջական կառավարումը հանձնվելու է ՀՀ բնապահպանության նախարարությանը և աղետների դեմ համալիր արդյունավետ գործողություններ իրականացնելու համար կարևորել է տեղերում հրդեհների կառավարման պլանների մշակումը, տեխնիկական վերազինումը և տեսուչների վերապատրաստումը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02