Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կառավարվող` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կայացել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Կենտրոնն ունի նոր առաքելություն. Գյումրիի կենդանաբանական այգու առյուծների փրկության ծրագրից հետո, իրականացնել Կարմիր գրքում գրանցված՝ գորշ արջերի փրկության ծրագիրը ։
Ավելի քան 1 հա տարածք զբաղեցնող կենտրոնին կից կառուցվել է օժանդակ կլինիկա։ Շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո կենտրոնում հնարավոր կլինի շուրջօրյա վերահսկողությամբ ապահովել փրկված կամ կենտրոն տեղափոխված արջերի մասնագիտական խնամքն ու հետագա վերականգնումը: Կենտրոնը կարող է կացարան լինել 30 արջի համար։
2017թ.-ին հիմնադրամի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքում անազատության մեջ պահվում է Կարմիր գրքում գրանցված ավելի քան 60 արջ։ Այս կենդանիները պահվում են ինքնաշեն ճաղավանդակներում՝ ռեստորանների, լցակայանների, հյուրանոցների, մասնավոր կառույցների հարևանությամբ և տնամերձ տարածքներում՝ այցելուներին զվարճացնելու նպատակով՝ առանց կենդանաբուժական խնամքի, անհրաժեշտ սննդակարգի և տեսակին համապատասխան կենսապայմանների։
Կենտրոնում փրկված արջերը կանցնեն բուժման և ադապտացման բոլոր փուլերը, որից հետո՝ բացառիկ դեպքերում հնարավոր է վերադարձ վայրի բնություն, ինչպես օրինակ՝ տարեսկզբում Լոռվա մարզում առանց մոր գտնված արջի երկու քոթոթները։
Արջերի փրկության ծրագրի մի մասն էլ կյանքի է կոչվել Երևանի կենդանաբանական այգու աջակցությամբ, որտեղ այս պահին վերականգնման փուլ է անցնում փրկրված 10 արջ։
Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոնը հետագայում նույնպես կհամագործակցի Երևանի կենդանաբանական այգու հետ՝ վայրի կենդանիների փրկության հարցում։
Կենտրոնի տեսլականում Կովկասյան հովազների փրկության, վերականգնման և վերարտադրության ծրագիրն է, որը հնարավորություն կտա վերականգնել ՀՀ Կարմիր գրքում հայտնված Կովկասյան հովազի վերարտադրությունը։
Կենտրոնի բացմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։
«Վաղուց ժամանակն է, որ գիտակցենք՝ վայրի կենդանի պահելը ոչ թե զվարճանք է, այլ՝ պատասխանատվություն: Բնությունից կտրված լինելն արդեն որոշակի սթրես է կենդանիների համար: Իսկ երբ դրան ավելանում է նաև ոչ ճիշտ խնամքը՝ իրական վտանգ է առաջանում թե՛ կենդանու, և թե՛ մարդկանց համար: Կենդանի խնամելը չի սահմանափակվում սնունդ ապահովելով. կան այնպիսի հարցեր, որոնց տիրապետում են միայն մասնագետները: Գործակցության արդյունքում ստեղծված այս կենտրոնը կարևոր նշանակություն է ունենալու նման երևույթն իր հետևանքներով կանխելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«FPWC հիմնադրամն իր առջև խնդիր է դրել առաջիկա տարիներին փրկել Կարմիր գրքում գրանցված և անազատության մեջ պահվող 60-80 գորշ արջի։ Այս նախաձեռնությունն անհնար կլիներ առանց պետական գերատեսչությունների, հատկապես՝ ՀՀ բնապահպանության նախարարության, Բնապահպանական պետական տեսչության և ԱԻՆ-ի անմիջական միջամտության։ Շնորհակալ ենք նաև Երևանի քաղաքապետարանին՝ Երևանի կենդանաբանական այգու արջերի և գայլերի ընդարձակ ազատավանդակի կառուցման համար։ Առանց այս ամենի պարզապես անհնար կլիներ նախաձեռնել նման լայնածավալ ծրագիր»,- ասել է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։
FPWC-ի և ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցության շրջանակում ներկայումս լրամշակվում է ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքը, որի դրույթների լիարժեք կիրառման դեպքում, հնարավոր կլինի ապահովել խնդրի լուծման իրավական կողմը։
Արջերի փրկարար և վերականգնողական կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել FPWC գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR), Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերով։




17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02