Թուրքիայում իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի եւ մի քանի լրագրողի ձերբակալությունը հակասում է այն պարտավորություններին, որոնք Անկարան պետք է կատարի որպես ԵՄ-ի անդամության թեկնածու, ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի եւ հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների եվրոհանձնակատար Յոհաննես Խանի հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկուշաբթի Թուրքիայում դատարանը միջազգային «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուին եւ Թուրքիայի եւս երկու քաղաքացու «ահաբեկչության քարոզչության» մեղադրանք է ներկայացրել: «Թղթակիցներ առանց սահմանի»-ի ներկայացուցչին մեղադրանքներ են ներկայացվել մայիսին քրդամետ ԶԼՄ-ների հետ «համերաշխության արշավին» ենթադրյալ մասնակցության համար: Մեղադրյալները կալանքի են առնվել:
«Երկուշաբթի Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահ Շեբնեմ Կորուր Ֆինջանջիի եւ մի քանի լրագրողների, այդ թվում` Էրոլ Օնդերօղլուի եւ Ահմեդ Նեսինի ձերբակալությունը հակասում է Թուրքիայի` հիմնարար իրավունքները, այդ թվում` ԶԼՄ-ների ազատությունն ապահովելու պարտավորությանը: Ենթադրյալ ցանկացած խախտում կամ հանցագործություն պետք է դիտարկվի համապատասխան գործընթացի շրջանակում, անհրաժեշտ է երաշխավորել անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը», — հայտնել են Մոգերինին եւ Խանը:
Նրանց խոսքով, ԵՄ-ը բազմիցս հայտարարել է Թուրքիայի կողմից, որպես ԵՄ-ի անդամության թեկնածու երկրի, ԵՄ-ի բարձրագույն ժողովրդավարական ստանդարտները պահպանելու անհրաժեշտությունը:
«Ցանկացած երկիր, որը ԵՄ-ին անդամակցության բանակցություններ է վարում, պետք է երաշխավորի մարդու իրավունքների ապահովումը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան: Ազատ, բազմազան եւ անկախ ԶԼՄ-ները անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական հասարակության համար», — ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայում նման մեղադրանքներ էին ներկայացվել որոշ գիտնականների եւ լրագրողների: Մասնավորապես, անցյալ տարվա սեպտեմբերին Ստամբուլի դատախազությունը հետաքննություն էր սկսել Dogan մեդիախմբի նկատմամբ, որը մեղադրվում էր ահաբեկչական կազմակերպության գործունեության քարոզչության համար:
«Թղթակիցներ առանց սահմաններին» բազմիցս քննադատությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանի հասցեին ԶԼՄ-ների աշխատանքի ոլորտում իշխանությունների իրականացրած քաղաքականության հետ կապված:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02