Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:
Դատական նիստի մեկնարկին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը դատարանին ներկայացրեց տուժող Էմմա Աբրահամյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանքը, համաձայն որի՝ Էմմա Աբրահամյանը սրտի իշեմիկ հիվանդություն ունի, նոպաներ.«Հիվանդը մշտապես գտնվում է ընտանեկան բժշկի, նյարդաբանի, սրտաբանի հսկողության տակ, խստիվ արգելվում է ստրեսային իրավիճակում հայտնվելը, ընդունում է ամենօրյա դեղորայք»,-տեղեկանքը ներկայացրեց Ինեսսա Պետրոսյանը՝ հավելելով, որ նշված է նաև, թե ինչ դեղորայք է ընդունվում:
Ինեսսա Պետրոսյանը դատարանին խնդրեց հաշվի առնել, որ դատական նիստերի ընթացքում Աբրահամյանը հայտնվում է ստրեսային իրավիճակում և տեղափոխվում է բժշկական կենտրոն:
Դատարանին ներկայացվեց քաղվածքը, ինչից հետո պաշտպանության կողմից պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ դատարան պետք է ներկայացվեր այնպիսի փաստաթուղթ, որտեղ նշված կլիներ, թե արդյոք տուժող Էմմա Աբրահամյանին արգելվում է դատական նիստին ներկայանալ, թե ոչ:
«Ըստ էության տեսնում ենք, որ նման փաստաթուղթ չի ներկայացվել դատարան, իսկ ստրեսային վիճակ մարդու մոտ կարող է առաջացնել նաև հեռուստացույց դիտելը, կինոյի մեջ չգիտեմ ինչ կադրեր նայելը»,- ասաց Սիմոնյանը:
Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ բժշկական քաղվածքում հստակ նշված է, որ արգելվում է ստրեսային իրավիճակում հայտնվել, իսկ ինչպես ցույց են տվել նախորդ նիստերը, Էմմա Աբրահամյանի համար շտապօգնություն հրավիրվել, տեղեկանքներ են տրվել դատարանին:
«Ինչ վերաբերում է պաշտպանի այն միջնորդությանը, թե հեռուստացույց դիտելիս էլ նա կարող է ստրեսային վիճակում հայտնվել, բայց այդ դեպքում կարող է նա անջատել հեռուստացույցը»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Սիմոնյանը հավելեց, որ եթե նրան արգելվեր դատարան ներկայանալ տեղեկանքում այդպես էլ նշված կլիներ:
Պաշտպանական կողմը առարկեց՝ նշելով, որ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունն ամբողջությամբ ավարտված չէ, իրենք և ամբաստանյալները հարցեր ունեն նրան ուղղելու:
Փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց, որ տուժողի հարցաքննությունը համարվի չիրականացված, պարզապես հետազոտման այլ կարգ սահմանվի:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել տուժող կողմի միջնորդությունը և Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը համարել կայացած, իսկ դատական նիստերից բացակայությունը հարգելի:
Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։
Նիստն ընդմիջվեց:
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02