Տնտեսագետ Աշոտ Թավադյանն առաջարկում է 2018-ից ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված երրորդ երկրներից ներմուծվող որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացման արդյունքում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեպքում սոցիալապես խոցելի խավերին փոխհատուցել:
Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորի խոսքով` խաղի կանոններն են թելադրում մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացում, որը, սակայն, ավելին չէ, քան պահանջում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը:
«Մաքսատուրքերի ավելացումը դեռ չի նշանակում, որ ավտոմատ գների բարձրացում կարձանագրվի: Իհարկե, որոշակի փոխարինում ԵԱՏՄ ապրանքներով տեղի կունենա, ես դա կարող եմ վստահաբար ասել: Երկրորդ` գյուղատնտեսական արտադրանքի դեպքում` հնարավոր է տեղի արտադրանքի պաշտպանություն և խրախուսում:
Երրորդ` որոշակի ապրանքների գների զգալի բարձրացման պարագայում, եթե դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են, սոցիալապես անապահով խավերին փոխհատուցելու խնդիր է առաջանում: Եթե մաքսատուրքերից որոշակի ավելացում կա, այդ գումարը գնում է պետական բյուջե, այդ խողովակը պետք է օգտագործենք սոցիալապես խոցելի խավերին փոխհատուցելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աշոտ Թավադյանը:
Նա նշեց, որ հայաստանյան շուկայում ապրանքատեսականու այլընտրանքների բացակայության վտանգ չի առաջանա:
Տնտեսագետը հիշեցրեց այն առավելությունները, որ ստանում է Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելով: Նրա խոսքով` առաջինը` համեմատաբար էժան էներգառեսուրսներ ստանալն է, որն ուղղված է հայկական ապրանքն առավել մրցունակ դարձնելուն:
«Երկրորդը, որ մենք հնարավորություն ենք ունենում առանց մաքսատուրքերի մեր պատրաստի արտադրանքն արտահանել հիմնականում ԵԱՏՄ լիդեր Ռուսաստան: Որևէ երկիր հումք արտահանելը խնդիր չէ, խնդիրը պատրաստի արտադրանք արտահանելն է, իսկ ԵԱՏՄ-ն նպաստում է դրան»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նա վկայակոչեց նաև ԵԱՏՄ պայմանագրի 114-րդ հոդվածը` համաձայն որի Հայաստանը կարող է երրորդ երկրների հետ ազատ առևտրի ռեժիմ ունենալ ու օգտվել այդ հնարավորությունից`մեղմացնելով ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:
Աշոտ Թավադյանն ավելացրեց, որ վստահ է` շուտով Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմ կհաստատվի:
168.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02