Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2017թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 88.2 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.9%-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 8.7%-ով: Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35.4%-ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.0%-ով:
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն, գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.5%-ը կամ 72.8 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11.0%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 10.7%-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 66.5%-ը կամ 48.4 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 24.3%-ը կամ 17.7 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը՝ 4.3% կամ 3.1 հազ. մարդ:
Գործազուրկների թվաքանակում գյուղաբնակները կազմում է 36.3%, որը նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ նվազել է 8.6%-ով:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների, /2017թ II եռամսյակ/ աշխատանքային ռեսուրսները կազմել են 2094.1 հազ. մարդ, տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը` 826.7 հազ. մարդ, տնտեսապես ակտիվ բնակչությունը` 1267.4 հազ. մարդ: Այս ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանկահատվածի նկատմամբ համապատասխանաբար աճել է 3.7%-ով, 4.9%-ով և 2.9%-ով:
2017թ. երկրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմել է 17.8%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6%-ով, իսկ առաջին եռամսյակի նկատմամբ 1.2%-ով: Զբաղվածների թվաքանակը կազմել է 1041.5 հազ. մարդ, նախորդ տարվա 1004.7 հազ. մարդու փոխարեն, իսկ գործազուրկներինը՝ 225.9 հազ. մարդ, նախորդ տարվա 226.6 հազ. մարդու փոխարեն: Գործազուրկների թվաքանակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19.3%-ով աճել է գյուղաբնակների թիվը (գյուղաբնակ գործազուրկները կազմում են գործազուրկների ընդհանուր թվի 15.4%-ը), փոխարենը 9.8%–ով նվազել է գործազուրկ կանանց թվաքանակը (աղբյուրը՝ աշխատուժի հետազոտություն):
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.5%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 17.4%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.3%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.4 %, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.4%:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.3%, 30-44 տարեկանները` 39.6%, 45-54 տարեկանները` 19.9 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 17.1 %:
2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 7218 աշխատանք փնտրող , որից 4459-ը` կին, 2349-ը՝ երիտասարդ, 142-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:
Աշխատանքի տեղավորվածները հիմնականում արդյունաբերության (19.2%), մեծածախ և մանրածախ առևտրի (17.6%), սպասարկման (18.2%) ոլորտներում են:
Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկներ, դասավանդողներ (մարզերում) համակարգչային մասնագետներ (տարբեր), ճարտարագետներ և հարակից մասնագետներ, հաշվապահներ:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02