«Երեւան Ջուր» ընկերության աշխատակիցը, որը նախորդ օրը մահացել է դիտահորում աշխատանքներ կատարելու ժամանակ, ընկերության 10 տարվա աշխատակից էր: Այս մասին ասաց ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը:
Մուրադ Սարսգյանը նշեց, որ աշխատակիցը Երեւանի բնակիչ 47-ամյա Պեսրոսյան Սարգիսն է: Նա երկու անչափահաս երեխաների հայր էր:
Մուրադ Սարգսյանը նշեց, որ դեպքի մասին իրենց մանրամասներ հայտնի չեն: Մահացածի մարմնի վրա վնասվածքներ չեն տեսել, ենթադրում են, որ նա գազից է թունավորվել:
«Մասնավոր հորում կոյուղի են մաքրել: Կոյուղիում բազմաթիվ գազեր կան, հավանաբար դրանք են դարձել մահվան պատճառ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին՝ ժամը 21.06-ին, ԱԻՆ-ը ահազանգ էր ստացել, որ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի դիտահորերից մեկում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է: Փրկարարները դիտահորից դուրս են բերել երկու քաղաքացու, որոնցից մեկը մահացել է, մյուսը տեղափոխվել հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխված՝ 1964 թ. ծնված Արթուր Թադեւսյանը բուժօգնություն է ստացել ու դուրս գրվել հիվանդանոցից:
Նշենք, որ «Երեւան Ջուր» ընկերությունը հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում պատահածի համար, քանի որ տղամարդիկ աշխատանքային ժամից դուրս, մասնավոր աշխատանք են կատարելիս եղել, երբ դեպքը պատահել է:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02