Այս փոփոխությունների, ճշգրտումների արդյունքում օրենքը, մեր համոզմամբ, միայն և միայն բարելավվեց, նախատեսված կարգավորումներն ավելի հստակեցվեցին, ինչը նաև դրական ազդեցություն կունենա օրենքի կիրառման գործընթացում: Այս մասին ասել է արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքին:
«Այս օրենքն արդեն ուժի մեջ է: Օրենքում կատարված փոփոխություններն ուղղված էին այն բանին, որ ցանկացած օրենսդրական կարգավորման արդյունավետ կիրառման համար ճիշտ լինեն շեշտադրումները, և ապագայում մենք կարողանանք ունենալ կարգավորման ազդեցության այնպիսի իրավիճակ, որը մենք ենթադրում ենք ի սկզբանե: Եթե կոնկրետ նայենք փոփոխություններին, ապա այո, ճշգրտվել են որոշակի դրույթներ, որոշակի հասկացություններ` նպատակ հետապնդելով ապահովել պատշաճ հստակություն, տեղ չթողելով զանազան մեկնաբանությունների, այդ թվում նաև՝ ոչ ճիշտ»,-պարզաբանել է փոխնախարարը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու փոփոխության ենթարկվեց օրենքի անվանումը, Վիգեն Քոչարյանն ասել է. «Վերնագրում ավելացվեց մի դրույթ, որը կապված է ընտանիքում համերաշխության վերականգնմանը: Պետք է նշել, որ այս ճշգրտումը ես կհամարեի իրավաչափ, քանի որ այս փոփոխությամբ էլ ավելի հստակ է նկարագրվում օրենքի այն բովանդակությունը, որն առկա է այնտեղ:
Փոխնախարարը, անդրադառնալով դիտարկմանը, թե իրավապաշտպաններն այն կարծիքին են, որ կոմպրոմիսի արդյունքում օրենքի կոնցեպտը փոխվեց, նշել է, որ ինքը կտրականապես համամիտ չէ այդ տեսակետի հետ: Այն մեխանիզմները, որոնք ուղղված են անձի անվտանգության պաշտպանությանը, որևէ փոփոխություն չեն կրել: Ինչ վերաբերում է ընտանիքում համերաշխության վերականգնմանը, ապա, նրա խոսքով՝ դրան համապատասխան դրույթներ ի սկզբանե օրենքի նախագծում նախատեսված են եղել: «Խոսքը հաշտեցման ինստիտուտի մասին է, ռեաբիլիտացիոն վերականգնող ծրագրերի, այդ թվում՝ նաև բռնարարի հետ կապված: Այս իմաստով բովանդակային դրույթներում շատ բան չի փոխվել: Ուղղակի վերնագրում մենք փորձել ենք առավել լիարժեք արտացոլել այն բովանդակությունը, որ ի սկզբանե օրենքը նախատեսում է: Շեշտադրումների, վերնագրի, սկզբունքների առումով եղել են փոփոխություններ, բայց կարգավորման փոփոխություն չի եղել: Նայած, թե մենք ինչ ենք հասկանում կոնցեպտուալ այդ եզրույթի տակ, այն եղած կարգավորումները, որոնք ի սկզբանե առկա էին օրենքում և ուղղված էին մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդկանց կյանքի, առողջության, անվտանգության ապահովմանը, այս առումով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:
Վիգեն Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ օրենքն այդ փոփոխությունների արդյունքում միայն ու միայն բարելավվել է: Նրա կարծիքով՝ հանրային քննարկումների նպատակը մասին, հենց այն էր, որ ստացվեին առաջարկություններ՝ ուղղված են օրենսդրական կարգավորման բարելավմանը: «Մենք ի սկզբանե ասել ենք, որ բոլոր առաջարկությունները, քննադատությունները ողջունում ենք, քանի որ բոլորի նպատակն է եղել ունենալ համարժեք, դրական, մեր պայմաններում աշխատող օրենսդրական կարգավորումներ»:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02