Նոր տարին առողջ ապրելակերպի գիտակցումով.
Երևանում կմեկնարկի Ձմեռ պապերի ամանորյա վազք և քայլերթ
10:30, 24 դեկտեմբերի, 2017
ք. Երևան
Հարգելի´ գործընկերներ,
դեկտեմբերի 24-ին, ժամը 10:30-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի Ձմեռ պապերի վազք 2017 միջոցառումը, որի ընթացքում Ձմեռ պապերը կվազեն 5 կմ երկարություն ունեցող վազքուղով: Ձմեռ պապերի վազքի մեկնարկից անմիջապես հետո նույն վազքուղով նախատեսվում է քայլերթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն առանց տարիքային սահմանափակման և անկախ ֆիզիկական կարողություններից՝ քայլելով վազքուղով և աջակցելով վազող Ձմեռ պապերին:
Ձմեռ պապերի վազքի մարաթոնին աջակցող քայլերթի նպատակն է յուրօրինակ ձևաչափով հանրության շրջանում խրախուսել առողջ, ակտիվ կենսակերպը և կանխարգելել հիպոդինամիայի` սակավաշարժության զարգացումը՝ կոչ անելով Նոր տարին սկսել առողջ ապրելակերպի գիտակցումով:
Վազքուղով քայլողներից առաջին 300-ը որպես նվեր կստանան Ձմեռ պապի գլխարկներ, իսկ նշված տարածությունը 45 րոպեում հաղթահարած առաջին երեք մասնակիցները «Գրին Թիմ Հայաստան» կազմակերպության կողմից կպարգևատրվեն ֆիթնես թրեքերներ մրցանակներով:
Վազքուղու երկարության ընտրությունը պատահական չէ. առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն ՝ 5կմ-ը համարժեք է 1000 քայլի, որը համարվում է օրվա ընթացքում անհրաժեշտ շարժողական ակտիվության նորմա:
Շարժողական ակտիվությունը կենսական կարևոր խնդիր է բոլոր տարիքային խմբերի համար ժամանակակից ապրելակերպի և գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում: Իսկ նստակյաց բնույթի երկար աշխատանքով և միաժամանակ աշխատանքից առաջ և հետո անբավարար ֆիզիկական ակտիվությամբ պայմանավորված հատկապես մեծահասակների մոտ առաջանում է հիպոդինամիա՝ սակավաշարժունություն: Այն օրգանիզմի համար վտանգավոր ֆիզիկական վիճակ է, քանի որ մկանային ակտիվության ծավալների և մկանային գործունեության ինտենսիվության նվազումը հանգեցնում են օրգանների և օրգանիզմի համակարգերի պաթոլոգիական փոփոխությունների:
Միջոցառումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի, «Երևանի կիսամարաթոն»-ի և «Թրի Քլաբ»-ի հետ համատեղ:
Վազքուղով քայլերթի մասնակցությունն անվճար է:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02