ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատն այս տարվա հունիսի սկզբներից ծառայություն է իրականացնում հանրային երեք լողափերում և 3 հանգստյան գոտիներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Արմեն Ճզմաչյանը, ծառայությունն իրականացվում է երեք հանրային լողափերում, Սևանի թերակղզու հանգստյան գոտու տարածքում, Լճափ համայնքի ափամերձ հատվածում և Ծովինար համայնքի տարածքում:
«Մարտունու ջրափրկարարական կետն աշխատում է Մարտունու հրշեջ-փրկարարների հետ համատեղ: Սևանի կենտրոնական կայանը, որտեղ գտնվում է ջրափրկարարական ջոկատը, հանրությանը ծառայում է 24 ժամ, իսկ հանրային լողափերում հսկողությունն ու փրկարարական աշխատանքները կատարվում են առավոտյան 9-ից մինչև երեկոյան 21-ը»,-նշել է Արմեն Ճզմաչյանը:
Ջրափրկարարական ջոկատը ծառայությունն իրականացնում է հիմնականում դիտարկման եղանակով՝ բարձր աշտարակների վրայից՝ հեռադիտակների օգնությամբ, ինչպես նաև մոտորանավակներով պրոֆիլակտիկ շրջայցեր են կատարվում լողափերում:
Ջրափրկարարների ջոկատում ծառայում են 33 փրկարար, իսկ ջոկատը սպասարկում է նաև ՀՀ մյուս մարզերի ջրափրկարարական կանչերը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02