Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` բազմադրվագ հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված ծանր հանցագործությունների դեպքեր: Արդյունքում` մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում` ոստիկանության նախկին աշխատակցի:
Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Մեծամոր քաղաքի բնակիչ Վոլոդյա Աբրահամյանը, ով մինչև 2017 թվականի հուլիսի 14-ը ՀՀ ոստիկանության ծառայող է եղել, ընկերոջ` Լևոն Սմբատյանի հետ պլանավորել և կազմակերպել են բնակարանային գողություններ և զենքի գործադրմամբ ավազակային հարձակում` նախապես ընտրելով իրենց ծրագրած հանցավոր արարքների կատարողներին, այդ թվում` նախկինում դատապարտված անձանց: Վ. Աբրահամյանը, ոստիկանության համակարգում աշխատելիս առնչվելով Արմավիրի մարզի մի շարք բնակարանատերերի հետ, որոշակի տեղեկություններ է ունեցել վերջիններիս ունեցվածքի մասին և ըստ այդմ` ընկերոջ հետ նախապես ընտրել է ավազակային հարձակման և բնակարանային գողությունների համար առավել «հարմար» բնակարաններ: Այսպես, Վ. Աբրահամյանի և Լ. Սմբատյանի նախաձեռնած ավազակային հարձակումը վերջիններիս ցուցումներով և ղեկավարմամբ կատարել է նախկինում գողության համար դատապարտված Վռամ Շահինյանը, ով 29.06.2017թ.-ի գիշերն ապօրինի մուտք է գործել Արմավիր քաղաքի բնակչի բնակարան, այնուհետև զենքի գործադրմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ` պահանջելով ոսկեղեն և դրամ, սակայն տուժողի հրաժարվելուց հետո բնակարանից հափշտակել է 100.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Վ. Աբրահամյանը և Լ. Սմբատյանը 05.07.2017թ.-ին կազմակերպել և ղեկավարել են Արմավիրի մարզի ևս մեկ բնակարանից կատարված հափշտակությունը` հիշյալ հանցավոր արարքի կատարմանը ներգրավելով Վռամ Շահինյանին և իրենց մյուս ընկերոջը` Վոլոդյա Կիրակոսյանին: Վերջինիս օժանդակությամբ Վռամ Շահինյանը հիշյալ բնակարանից հափշտակել է խոշոր չափերով` 1.124.000 ՀՀ դրամի չափով գումար: Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև Վռամ Շահինյանի կողմից տարբեր բնակարաններից կատարված գույքի հափշտակության ևս երկու դեպքեր:
Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Լ. Սմբատյանն ու Վ. Աբրահամյանն իրենց ծրագրած մեկ այլ հափշտակության կատարմանը ներգրավվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ Հայկ Ավանեսյանին, Արտավազդ Ղազարյանին և Խաժակն Ոսկանյանին, ովքեր նախնական համաձայնությամբ` խմբով, 18.07.2018թ.-ին ապօրինի մուտք են գործել Մեծամոր քաղաքի բնակարաններից մեկը և փորձել այնտեղից հափշտակել կանացի զարդեր և այլ իրեր, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցանքի կատարման պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ի դեպ, հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված հանցագործության դեպք: Մասնավորապես, նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել Արմավիր քաղաքի բնակիչ Ներսես Հակոբյանի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու վերաբերյալ: Ստացված տեղեկություններն ստուգելու նպատակով` 09.08.2017թ.-ին վերջինիս բնակարանում և աշխատավայրում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափերի` ընդհանուր առմամբ 469.5 գրամ «հաշիշ» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ն. Հակոբյանը «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մի մասն ապօրինի իրացրել է վերը նշված հափշտակությունների կազմակերպիչներից մեկին` Լևոն Սմբատյանին: Դրանից բացի, հիմնավորվել է, որ վերջինս ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող 6 մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են նրա ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.
1. Վոլոդյա Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,
2. Լևոն Սմբատյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով,
3. Վռամ Շահինյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,
4. Վոլոդյա Կիրակոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,
5. Հայկ Ավանեսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,
6. Արտավազդ Ղազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,
7. Խաժակն Ոսկանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդածի 3-րդ մասի 1.1 կետով,
8. Ներսես Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ութ մեղադրյալներից յոթի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02