Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է 2017 թվականին Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի արդյունքները, ինչպես նաև ներկայացրել առաջիկա անելիքներն ու նոր նախաձեռնությունները:
Մասնավորապես, ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ հիմնադրամում ավարտվել են կառուցվածքային փոփոխությունները և աշխատակիցների համալրման գործընթացը:
Անդրադառնալով 2018 թվականի ծրագրերին` հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ 2017 թվականի ընթացքում մշակվել է «Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման ուղեցույց»-ը, որի շնորհիվ տասը մարզային կառույցների աշխատանքն ուղղված կլինի մեկ միասնական գաղափարի իրականացմանը: Հիմնադրամի կողմից արդեն կազմակերպվել է ավելի քան 40 խմբային դասընթաց, որին մասնակցել է ավելի քան 530 ֆերմեր: Մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկերի ծրագրից օգտվելու համար կազմակերպվել է հավաստագրերի տրամադրման 204 դասընթաց, որին մասնակցել է 5 105 ֆերմեր, 4700–ը արդեն հավաստագրվել է:
Բացի այդ, Հիմնադրամի կողմից պատրաստվել է ավելի քան 20 տեսանյութ, որոնցում ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում կիրառվող նորարարական տեխնոլոգիաները, այդ թվում` կաթիլային ոռոգման համակարգերը, կարկտապաշտպան ցանցերը, ինտենսիվ այգիները, ինչպես նաև խորհրդատվական նյութեր` գյուղացիական տնտեսությունների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Գեղամ Գևորգյանի խոսքով` Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել նաև թվով 1040 գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպմանը, որին մասնակցել է 12 222 ֆերմեր: «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրով իրականացվել է 16 մոնիթորինգ:
Գեղամ Գևորգյանի խոսքով` 2018 թվականին Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC II ) ծրագրով կկատարվի 2,5 մլրդ դրամի ներդրում:
«Տրամադրելու ենք 800 մլն դրամի գյուղատնտեսական տեխնիկա, կատարելու ենք 900 մլն դրամի ջրարբիացման համակարգերի շինարարություն, և միայն 2018 թվականին ներդրվող գումարը կհատի 2,5 մլրդ դրամի սահմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք կաթնատվության և գլխաքանակի առնվազն 20% աճ, 15-25 % նոր աշխատատեղերի ավելացում» - նշել է Գեղամ Գևորգյանը:
Ասուլիսի ընթացքում նաև նշվել է, որ 2018 թվականից նախատեսվում է սկսել տեղական օրգանական /կենսաբանական պարարտանյութի արտադրություն` առնվազն 20 հազար հեկտարի համար: Ծրագրի նպատակն է փոխարինել ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության ավելի բարձրորակ օրգանական պարարտանյութով:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
12:17 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
12:44 10.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
11:45 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02