-Տիկի՛ն Հովհաննիսյան, «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը, հաշվի առնելով ողջ տարվա ընթացքում քաղաքական դաշտում Ձեր դրսևորած ակտիվությունը, ձեռք բերումները և հեռանկարային քաղաքական գործչին հատուկ գործելաոճը, Ձեզ ճանաչել է «Տարվա կին քաղաքական գործիչ 2017»: Որպես «Տարվա կին քաղաքական գործիչ»` ամփոփելով տարին` ՀՀ- համար ի՞նչ կարևոր քաղաքական իրադարձություններ կամ ձեռքբերումներ կնշեք:
-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գնահատականի համար: Ինչ վերաբերում է անցնող տարվա ձեռքբերումներին և իրադարձություններին, ապա 2017 թվականը կբնութագրեի որպես խիստ հագեցած տարի` կարևոր քաղաքական իրադարձություններով ու ձեռքբերումներով: Դրանցից կարևորներն առանձնացնելը բա վականին բարդ է: Ներքաղաքական առումով միանշանակ տարվա գլխավոր իրադարձությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն էին, որոնք փաստացի կառավարման խորհրդարանական համակարգին անցումն ապահովող ընտրություններ էին: Այս ընտրությունները, և սա միայն իմ գնահատականը չէ, աչքի ընկան իրենց կազմակերպվածության և հանրային վստահության բարձր մակարդակով: Արտաքին քաղաքականության առումով տարվա գլխավոր իրադարձությունը, իհարկե, նոյեմբերի 24-ին Եվրամիության և Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր:
-Որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար` ինչ պե՞ս կգնահատեք նոյեմբերի 24-ին Եվրա միության և Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկե րության համաձայնագրի նշանակությունը ՀՀ համար, ի՞նչ հեռանկար է այն խոստանում:
-Համաձայնագիրը նոր հնարավորությունների փաստաթուղթ է. առաջին հերթին` Եվրամիության հետ համագործակցության խորացման հնարավորություն: Այն ընդգրկուն փաստաթուղթ է, որը ներառում է մի շարք առաջնային ոլորտներ` մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում, կոռուպցիայի դեմ պայքար, վիզաների ազատականացում և այլ ոլորտներ: Համաձայնագիրը խթան կլինի մեր հասարակության, ժողովրդավարական ինստիտուտների արդիականացման, արդյունավետ կառավարման համար:
-2017թ. միանշանակ նշանակալի տարի էր Ձեզ համար`որպես քաղաքական գործիչ: Ո՞րն է այս տարվա Ձեր գլխավոր ձեռքբերումը:
-Ես երբևէ տարվա ձեռքբերումների կամ ձախողումների հաշվառում` որպես այդպիսին, չեմ իրականացնում: Ինձ համար ամենամեծ ձեռքբերումն այն է, երբ հնարավորություն ես ունենում զբաղվել այն աշխատանքով, որին հավատում ես, իմանալ, որ քո աշխատանքի արդյունքում արձանագրվում են փոփոխություններ:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի /DF.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02