ARM | RUS |

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2017 թ. աջակցել է ավելի քան 4700 ՓՄՁ-ի

29.12.17 | 14:27

Դեկտեմբերի 28-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը: Միջոցառման ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և ոլորտային պատասխանատուները հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին և մյուս հոգաբարձուներին ներկայացրեցին հաշվետվությունը և հիմնական արդյունքները՝ ըստ աջակցության ուղղությունների:

2017 թ. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության հիմնական արդյունքներն են՝

81 սկսնակ և գործող ՓՄՁ-ների տրամադրվել է շուրջ կես միլիարդ դրամի վարկային երաշխավորություն, որոնցից 9-ին՝ ՀՀ վարչապետին ներկայացված ներդրումային ծրագրերի շրջանակներում:

Աջակցության արդյունքում 81 ՓՄՁ ներգրավել է շուրջ 1.1 մլրդ դրամի սեփական ներդրում: Հիմնվել և ընդլայնվել են բազմաթիվ հյուրատներ, ջերմոցային տնտեսություններ, չրերի արտադրություններ, կաթի վերամշակման արտադրամասեր, և այլն: Իսկ բոլորովին վերջերս Վայոց Ձորի Գոմք համայնքում, բացվել է ձիարշավարան, որը հանդիսանում է նաև զբոսաշրջային կենտրոն:

Ըստ հաստատված գործարար ծրագրերի, նախատեսվում է ստեղծել շուրջ 330 նոր աշխատատեղ, որոնցից մոտ 50%-ն արդեն ստեղծվել է:

11 շահառու ստացել են դրամաշնորհներ՝ սարքավորումների տեսքով:

Ուսուցողական աջակցություն է ստացել 710 սկսնակ գործարար և ՓՄՁ սուբյեկտների ներկայացուցիչ: Այդ թվում՝ 464 սկսնակ ձեռնարկատեր մասնակցել է Հայաստանի 10 մարզերում իրականացված, «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» 31 ծրագրի և ստացել իրատեսական գործարար ծրագիր կազմելու համար անհրաժեշտ գիտելիք: 264 շահառուների տրամադրվել է տեխնոլոգիական աջակցություն՝ չրագործության, պանրագործության, մշակաբույսերի պատվաստման, սննդի անվտանգության և հիգիենայի, ջերմոցների կառուցման, շահագործման և այլ ոլորտներում:

Շուրջ 4700 սկսնակ և գործող ՓՄՁ-ների տրամադրվել է տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ավելի քան 10000 անգամ:

Միջազգային համագործակցություն

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և ՓՄՁ ԶԱԿ-ի գլխավորած կոնսորցիումի կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում իրականացվել է 11 ենթակառուցվածքային ծրագիր, որոնցից կօգտվեն 26 համայնքների բնակիչներ:

Արմավիրի մարզի Սարդարապատ և Արևաշատ համայնքներում շահագործման են հանձնվել վերակառուցված ոռոգման ջրատարի կարևոր ճյուղերը: Արևաշատ համայնքում ֆերմերները վերանորոգված ջրագծի շնորհիվ կրկին հնարավորություն կունենան մշակելու սեփական հողերը, ինչը մինչև այդ չէին կարողանում անել ոռոգման բացակայության պատճառով: Վայոց Ձորի Վերնաշեն համայնքում կառուցվել է գործող ջրագծից դուրս եկող նոր ճյուղ, որը ծառայելու է համայնքի 110 ընտանիքի ավելի քան 60 հեկտար այգիները ջրելու համար: Ջրագծի շնորհիվ այդ տարածքներում հիմնվելու է մոտ 20 հեկտար ծիրանի նոր այգի:

Շիրակի մարզի Փանիկ և Մեղրաշեն համայնքներում շահագործման են հանձնվել արոտավայրերի ջրարբիացման համակարգեր՝ ընտանի կենդանիների համար նախատեսված խմոցներով: Ակնկալվում է, որ նոր խմոցների շնորհիվ կենդանիների կաթնատվությունը կբարձրանա 20%-ով, ինչը կավելացնի բնակիչների եկամուտները: Ծրագրի շրջանակում ստեղծվել է գյուղատնտեսական սպասարկման մեկ գրասենյակ: Բերդ համայնքին տրամադրվել է հացահատիկահավաք կոմբայն:

Ծրագրի ջանքերով Ենոքավան համայնքում բացվել է զբոսաշրջային կենտրոն և ստեղծվել է համայնքի զարգացման ռազմավարությունը:

Իրականացվել են բրենդավորման և շուկայում առաջ մղման մի քանի միջոցառումներ:

Բնապահպանական ծրագրեր են իրականացվել Զորական, Բերդավան և Բագրատաշեն համայնքներում:

ԵՄ հետ համատեղ և պետական համաֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում տեղական ինքակառավարման մարմինների և փոքր ու միջին բիզնեսին աջակցող կառույցների 60 ներկայացուցիչ մասնակցել է կարողությունների զարգացման դասընթացներին:

Կազմակերպվել են աշխատանքի տոնավաճառներ Վանաձորում և Արմավիրում:

Հայ-ճապոնական «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագրի շրջանակում 20 ՓՄՁ-ների ներկայացուցիչներ մասնակցել են վերապատրաստման դասընթացների Ճապոնիայում և Թաիլանդում:

Реклама 50

«Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագիրը մշակել և ցանցում տեղադրել է 60 տեղական ՓՄՁ-ների համագործակցության նկարագրերը: 91 ձեռնարկություն արտերկրում մասնակցել է գործարար համագործակցության հաստատման 14 միջոցառման և հաստատել 16 համաձայնագիր:

«Էրասմուս երիտասարդ ձեռներեցների համար» ծրագրի շրջանակում 2017-ին 2 հայ սկսնակ ձեռներեց մեկնել է փորձի փոխանակման Իտալիայի Պիզա և Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքներ, հաստատվել են ևս 7-ի փորձի փոխանակման ծրագրերը:

Մարտի 9-10-ը «British-Armenian B2B Networking Event» միջոցառման շրջանակում հայկական 17 ընկերություն Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական դեմ առ դեմ հանդիպումներին:

Սպանդանոցային կարողությունների զարգացման պետական ծրագրի շրջանակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՍԱՊԾ հետ կնքած համաձայնության հիման վրա իրականացրել է փոքր սպանդանոցներ հիմնել ցանկացող սկսնակների դասընթացներ: 19 մասնակիցներից 10-ը Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում հիմնելու է փոքր սպանդանոց:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը համագործակցության հուշագրեր և համաձայնագրեր է ստորագրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Թի-Էս-Դի» ընկերության, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Ռուսաստանի նորարար տեխնոլոգիաների կենտրոնի և այլ գործընկերների հետ:

**

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի ընթացքում Ճապոնիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ ներկայացրել է սննդի 15 տեղական արտադրողի: ՓՄՁ ԶԱԿ-ի տաղավարում ցուցադրվող ապրանքատեսականուն, արտադրական, իրացման և արտահանման ծավալներին, ինչպես նաև գործարարների զարգացման ծրագրերին ծանոթացել և նրանց հետ զրուցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը:

**

ՓՄՁ ԶԱԿ-ը մասնակցել է նաև «Պանարմենիան էքսպո» ցուցահանդեսին: Կենտրոնի տաղավարում ներկայացվել է USAID/PRP ծրագրի շրջանակում սկիզբ առած «3 սերունդ» նախաձեռնության անդամ 5 և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի շահառու մեկ գործարար:

**

ՓՄՁ ԶԱԿ-ը նաև աջակցել է «Շինարարություն և ինտերիեր» 2017 միջազգային ցուցահանդեսի անցկացմանը: 10-րդ հոբելյանական ցուցահանդեսին մասնակցել է մոտ 120 ընկերություն՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:

**

Ամռան վերջին Սևանա լիճը հյուրընկալել էր 23 երկրից ժամանած՝ «Սևան ստարտափ սամիթ» 2017-ի ավելի քան 2000 մասնակիցներին: Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն մշակել իրենց բիզնես գաղափարները, այլև նոր կապեր հաստատել հետագա հավանական ներդրողների և մյուս մասնակիցների հետ:

Բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդների հետ վարպետության դասընթացներ, դասախոսություններ, խոսքի և ներկայանալու վարպետության ժամեր և այլ հետաքրքիր հանդիպումներ են անցկացրել հայաստանցի և արտասահմանցի առաջատար մասնագետները: Սամիթի ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցել է 50,000 դոլարը: Արդեն սկսվել է «Սևան ստարտափ սամիթ» 2018-ի նախապատրաստական աշխատանքը, իսկ գալիք տարում այն անցկացվելու է նաև Միացյալ Արաբական Էմիրություններում և Հնդկաստանում: «Սևան ստարտափ սամիթի» համակազմակերպիչն են Ստարտափ Արմենիա հիմնադրամը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: 2017 թ. Միջոցառման կազմակերպմանն աջակցել են նաև «Գլոբալ էյ-էմ» ՀԿ-ն և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

**

Տարվա ամենագեղեցիկ միջոցառման ընթացքում 6 անվանակարգում 34 կին գործարար պարգևատրվել է Հայաստանի վարչապետի «Լավագույն կին գործարար» 2017 թ. մրցանակաբաշխության ընթացքում: Արդեն 6-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության նպատակներն են Հայաստանի տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռներեցության և նախաձեռնողականության խրախուսումը, ինչպես նաև տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: Միջոցառման ընթացքում Արցախցի 2 կին գործարարի խրախուսական մրցանակներ է հանձնել ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը, մոտ 80 մրցանակներ են հանձնել նաև ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր միջազգային և տեղական կազմակերպությունները:

**

ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում Ստեփանակերտում ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության հիմնական գործիքները: Արտակ Միրզոյանը պատմել է Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցության հիմնական ուղղությունների մասին: Արցախ այցի ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակազմը մայիսյան տոներին ընդառաջ արքայանարնջի այգի է հիմնել Ասկերանի շրջանում, այցելել Արցախի պատմամշակութային հուշարձանները:

**

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն առաջինը Հայաստանում ստացավ Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի EFQM հավաստագիր: Դեպի կատարելություն ճանապարհորդությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը սկսել էր այս տարվա փետրվարից: Նախաձեռնությունն իրականացել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցության և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

2018 թ. ին նույնպես Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կշարունակի իրականացնել արդեն գործող և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հաստատված նոր ծրագրերը` նպաստելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, կայացմանը և միջազգայնացմանը:


tert.am


Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ

Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել....

17:08

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք գոտում

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք...

16:55

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն ասում. Մամիջանյան

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն...

16:36

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

16:18

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել...

16:02

«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են...

14:31

Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ-ին

Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով Լիլիթ Գալստյանը դիմել է...

14:29

ՔՊ-ականները Փաշինյանի գլխավորությամբ այսօր կհավաքվեն Սեւանում

ՔՊ-ականները Փաշինյանի գլխավորությամբ այսօր կհավաքվեն...

14:14

Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի. Պուտին

Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի....

10:03

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած դժվարություններին

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած...

00:00

Հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Ծառուկյան

Հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․...

00:00

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած դժվարություններին

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած...

00:00

Եթե Իրանը կարողանա աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ

Եթե Իրանը կարողանա աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու...

00:00

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության...

13:17

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման...

11:45

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա. Զաքարյան

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա....

11:22

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ...

11:03

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և Յուրին

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և...

10:44

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02